Քաղաքականություն

Ոչ մի սպասելիք

Ոչ մի սպասելիք

Եթե մարդը Արցախի կորուստը որպես հաջողություն է ներկայացնում, ասում է, որ Արցախը թոկ էր մեր վզին․ «կորցրինք Արցախը՝ գտանք Հայաստանը»: Եթե մարդը կարծում է, որ պատերազմը, որի ժամանակ հազարավոր զոհեր ունեցանք, մեր աչքերը բացեց, սթափեցրեց, իրատեսություն բերեց, եւ դրա արդյունքում մենք ծայրագավառից վերածվեցինք կենտրոնի: Եթե մեկն ասում է, որ այսքան կորուստների, 18-19 տարեկաններին հողին հանձնելու ժամանակաշրջանը մեր պատմության «լավագույն շրջանն է»: Եթե մեկն ասում է, որ անխոչընդոտ ճանապարհը, պարզ ասած` Սյունիքից մեր թշնամուն միջանցք հանձնելը լայն հեռանկարներ է բացել մեր առաջ, ամրացրել մեր ինքնիշխանությունը: Եթե մեկը չի կարողանում իր երկրի տարածքից թշնամու զինված հրոսակներին դուրս մղել եւ գոնե իր սիրած Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված տարածքային ամբողջականությունը վերականգնել, բայց հրճվում է, որ մի քանի ֆուռ ցորեն ու բենզին է գալիս ոչ թե Լարսով, այլ՝ Ադրբեջանի տարածքով: Եթե մեկը կարծում է, որ ոչ մի վտանգ չկա այն բանում, որ ադրբեջանցիներ գան Հայաստանում ապրելու` միասին «Թուրանի ջուրը կխմենք»: Եթե մեկը կարծում է, որ լուծել է տասնամյակների ընթացքում անլուծելի թվացող Արցախի հարցը, եւ դրա լավագույն լուծումը հենց Արցախը հանձնելն էր: Եթե մեկը կարծում է, որ նորմալ է, երբ մեր պետության հարցերը քննարկվում են Բաքվում ու Անկարայում` առանց ՀՀ ներկայացուցիչների մասնակցության... Նման կերպ մտածող մարդուց ի՞նչ կարելի է սպասել, նման մարդն ինչպե՞ս կարող է իրականությունն ընկալել եւ ադեկվատ գործել: Եվ նման մարդն ինչպե՞ս կարող է գիտակցել եւ խոստովանել, որ ո՛չ Վենսի այցը, ո՛չ Պուտինի ձեռքսեղմումը, ո՛չ Թրամփի ժպիտը եւ անգամ տարբեր հուշագրեր մեզ անվտանգության, զարգացման ու հեռանկարի երաշխիքներ չեն տալիս:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image