Միջազգային

Ռուսաստան կայցելեն մինչեւ օգոստոսի վերջ

Ռուսաստան կայցելեն մինչեւ օգոստոսի վերջ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները Ռուսաստան կայցելեն մինչեւ այս տարվա օգոստոսի վերջ։ Ավելի կոնկրետ այցի հետ կապված ժամկետներ, դեռ սահմանված չեն։

Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, The New York Times պարբերականը գրել էր, որ Վիթքոֆն ու Քուշները ամենօրյա ռեժիմով շփվում են ռուս եւ ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ Ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերով։

Մերձավոր Արեւելքում իրավիճակի որոշակի կայունացման ֆոնին՝ մի քանի անգամ արդեն հայտարարվել էր, որ երկու դեսպանորդները վերադառնալու են Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում իրենց ունեցած միջնորդական դերակատարությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image