ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թեհրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ, Իրանին սպասվում են ավելի հզոր ամերիկյան հարվածներ։
«Նախագահ Թրամփն ասել է, որ եթե իրանցիները համաձայնագիր չստորագրեն Միացյալ Նահանգների հետ, վաղը գիշերվանից նա կռմբակոծի դժոխային ձևով», - հաղորդում է Fox News-ը:
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ իրանցիներն ուղղակիորեն խնդրել են իրեն դադարեցնել հարվածները։
«Իրանցիներն ինձ խնդրեցին դադարեցնել հարձակումները, հարձակումները շուտով կդադարեն»,- խոստացել է Թրամփը։