ԱՄՆ եւ Իրանի միջեւ հնարավոր գործարքի շրջանակում ամերիկյան կողմը իրանական սառեցված միջոցներից կապա-արգելափակի 24 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական Մոխսեն Ռըզային, ըստ Tasnim լրատվական գործակալության փոխանցման։
Ուշագրավ է սակայն, որ ամերիկյան կողմը, ի դեմս փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, օրեր առաջ հայտարարել էր, եր իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իրանական սառեցված ակտիվների վրա սահմանված սանկցիաները հանվելու են։