Դիտեցի Փաշինյանի այսօրվա լայվն այն մասին, որ դեկտեմբերի 28-ին, այսինքն վաղը, պատարագի է մասնակցելու Գառնիում և ակնկալում է, որ որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը կզեղչվի պատարագի տեքստերից և երգեցողություններից: Իր այդ ակնկալիքը ՀՀ վարչապետ հորջորջվողը բացատրում է վերջին շրջանում իր իսկ կողմից արված հայտարարություններով, որոնք, ըստ իրեն, ապացուցում են, որ Վեհափառն իբր իր տեղում չէ, չի համապատասխանում այդ բարձր դիրքի կանոններին, լեգիտիմ չէ և այլն և այլն: Այսքանն ասելուց հետո Փաշինյանը նաև ակնարկում է, թե շատ կուզենար, որ մյուս եկեղեցիներում իր բացակայությամբ մատուցվող պատարագներում ևս զեղչվեր Ամենայն Հայոց Հայրապետի անունը: Ասում է՝ հավատացյալները լեգիտիմ իրավունք ունեն այդպիսի պահանջ առաջադրելու, քանի որ Վեհը չի համապատասխանում իր դիրքին ու կանոններին: Ու հիմա եթե այդ հավատացյալները Փաշինյանին հարցնեն՝ խի՞, արա, հանուն ինչի՞ մենք պետք է մունդռենք սուրբ պատարագները, Փաշինյանի միակ բացատրությունը լինելու է այն, որ ինքը արդեն որքան ժամանակ է ասել է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա…
Բայց մի՞թե դա քո ասելով է, այ քաղաքական կապիկ: Ես, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, նախապես դիտում եմ քո լայվերը, որ սխալմամբ չմասնակցեմ այն պատարագներին, որոնք դու պղծում ես քո պիղծ ներկայությամբ: Դու վաղը Գառնի ես գնալու, ես՝ Էջմիածին, մյուս կիրակի դու կգնաս Տավուշ, ես՝ Լոռի: Քո ներկայությամբ պատարագին Կաթողիկոսի անունը գուցե զեղչեն, իսկ որտեղ քո չար շունչը չի լինի, չեն զեղչի: Եվ ինչո՞ւ ես, ուրեմն, հավատացյալների վրա պարտականություն դնում, որ նախկինում քո դուրս տված հիմարությունների հիման վրա զեղչեն և մունդռեն պատարագները:
Ի՞նչ գործնական քայլերի մասին ես ակնարկում, որոնք, իբր, պիտի հաջորդեն այդ զեղչումներին: Տեսանք գործնական քայլերիցդ մի քանիսը: 200 յալանչի հետևիցդ գցած գնում ես եկեղեցիներ՝ իբր պատարագ լսելու: Հասկացանք, մի քանի ծույլ հոգևորական էլ ճարեցիր՝ շուրջդ հոգևոր մթնոլորտ ստեղծելու համար… Հետո՞… Հետո՞ ինչ ես անելու այս փակ շրջանի ներսում, որտեղ հայտնվել ես քո ոչ այն է էքսցենտրիկ խառնվածքի, ոչ այն է դատարկագլխության պատճառով: Բա մի հատ կողքից նայիր քեզ… Ողջ կյանքումդ քաղաքական կապիկ ես եղել, ողջ կյանքդ շանտաժի ու խաբեության մի երկար շարան է, ոչ բարոյականությամբ ես առանձնապես փայլում, ոչ ազնվությամբ… Ինչո՞ւ պետք է հավատացյալները պահանջեն պատարագների ժամանակ զեղչել Ամենայն Հայոց Հայրապետի անունը, մի՞թե միայն այն բանի համար, որ դու՝ բազմամեղդ ես այդպես ուզում:
Հ.Գ. Լեգիտիմությունից խոսեցինք, հիշեցի: Թիվ մեկ ոչ լեգիտիմը, հասկանում ես, հիշել է հավատացյալ ժողովրդի լեգիտիմ իրավունքների մասին: Ես էլ եմ հիշում: Մենք կարծեմ նաև լեգիտիմ իրավունք ունենք աղոթելու, որ Աստված մեզ այս ազգակործան պատուհասից ազատի և մեր այդ իրավունքը պետք է իրականացնենք գործնական քայլերով: Դրա համար, ուղղակի, պետք է ապրենք մինչև հունիս: