Մեր տեղեկություններով, այս պահին իրավապահները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարան, խուզարկություն են իրականացնում։
Ուշագրավ է, որ ընդամենը կես ժամ հետո կմեկնարկի ավագանու նիստը, իսկ Սիմոնյանը փաստորեն մասնակցելու հնարավորություն չի ունենա։
Հիշեցնենք, որ նա «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու է, նախօրեին իրավապահները հերթական ձայնագրությունն էին հրապարակել` իբրև նրա մասնակցությամբ։