Միջազգային

Արևմուտքի պատճառով սա այլևս պատերազմ է, ոչ թե հատուկ գործողություն․ Կրեմլ

Արևմուտքի պատճառով սա այլևս պատերազմ է, ոչ թե հատուկ գործողություն․ Կրեմլ

Արևմտյան երկրները օգնում են Ուկրաինային «թիրախավորել ռուսական տարածքը», և, հետևաբար, «հատուկ գործողությունը» վերածվել է «իրական պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

«Պատերազմ է ընթանում, իրական պատերազմ։ Գիտե՞ք, թե ինչու է դա պատերազմ։ Որովհետև ամեն ինչ սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն։ Այն շարունակվում է որպես պատերազմ, քանի որ Կիևի հետևում կանգնած են Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և, ցավոք, Վաշինգտոնը։ Որովհետև նրանց օգնում են թիրախավորել իրենց արբանյակների միջոցով, և նրանց օգնում են ուղղորդել օտարերկրյա զենքը մեր թիրախների վրա իրենց ամբողջ ենթակառուցվածքների միջոցով», - ասել է Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը պնդել է, որ Ուկրաինան «չունի որևէ լծակ» Ռուսաստանի վրա.

«Իհարկե, Կիևի ռեժիմը հակահարված է տալիս՝ փորձելով ստեղծել պատմություն իր կառավարիչների, Հյուսիսատլանտյան դաշինքի իր համախոհների համար։ Ստեղծել տպավորություն, որ այն ունակ է որոշակի ճնշում գործադրելու»։

Պեսկովի խոսքով՝ ճակատում դինամիկան «վատանում» է Կիևի համար, և Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը «հարձակման մեջ է»։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image