Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նաև տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։