Մշակույթ

«Հոգնություն»․ երբ պարի են վերածում մարմիններն ու ձայները

«Հոգնություն»․ երբ պարի են վերածում մարմիններն ու ձայները

Հունիսի 14-ին Գեղագիտության ազգային կենտրոնում կտրվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի մեկնարկը։

Փառատոնը կբացվի «Հոգնություն» ներկայացմամբ (Օրբիտա | Spellbound Պարի արտադրության ազգային կենտրոն, Հռոմ, Իտալիա): «Հոգնություն»-ը վոկալ-ֆիզիկական ներկայացում է ճանապարհի՝ վերելքների եւ անկումների մասին։ Հոգնակի մարմինը ֆիզիկական եւ հոգեւոր հոգնության մեջ է, եւ իր շնչառությունն ու երգը պարի ելակետն են: Պարի են վերածում մարմիններն ու ձայները, որոնք փորձում են պահպանել հավասարակշռությունը` նույնիսկ այն դեպքում, երբ հարկադրված են իրենց առանցքից դուրս գալ: Ձայնային եւ ֆիզիկական լարվածության շարունակական այս վիճակը հանգեցնում է հոգնակի մարմնի ներկայության մշտական վերակառուցմանը: Սակայն այն կարող է լինել ինչպես պայքարի, այնպես էլ փոխադարձ հոգատարության մի հարթակ՝ ընդհանուր ապաստան եւ տարրալուծման հնարավորություն ստեղծելով:

«Այս նախագծով ես ուզում եմ շեշտել այն ջանքերը, որոնք խթանում են հավաքական առաջընթացն ու շարժումը դեպի ավելի լավ ապագա»,- նշել է նախագծի ղեկավար եւ պարուսույց Իռենե Ռուսոլիլոն (Իտալիա)։ Երաժշտության եւ վոկալ տեքստի հեղինակն Էդոարդո Սանսոնեն է/Կավաբատե, զգեստների եւ վոկալ տեքստի հեղինակը՝ Իռենե Ռուսոլիլոն, պարողներ՝ Տոմա Այդինյան, Անդրեյ Տիխոնով, Երգիչներ՝ Զառա Գեւորգյան, Լուսյա Կարապետյան։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image