Այլ

Էմինեմի նախկին կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Էմինեմի նախկին կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Էմինեմի նախկին կնոջը՝ Քիթ Սքոթին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Նրա մոտ եղել է կտրած վերք եւ արյունազեղում։ Մանրամասները հայտնի չեն։ Տեղեկություններ չեն հրապարակվում նաեւ աշխարհահռչակ ռեփերի նախկին կնոջ այժմյան վիճակի մասին։

Հայտնի է, որ այս տարվա մայիսին Սքոթը ձերբակալվել էր՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար։ Նա վթարի էր ենթարկվել այդ ժամանակ Չեսթերֆիլդում՝ բախվելով կայանված մեքենային; Հունիսին նրա նկատմամբ ժամանակավոր կալանքի որոշում էր կայացվել՝ դատական նիստերին չներկայանալու համար։ Հետո՝ կալանքի որոշումը հետ էր կանչվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image