Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է Կալմիկիայից ռուս զինվորական Նարան Օչիր-Գորյաևը, հայտնել է ՌԴ կազմում գտնվող ինքնավար հանրապետության ղեկավար Բատու Խասիկովը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ «Օչիր-Գորյաևը մարտական գոտում էր 2022 թվականից, մասնակցել է Սոլեդարի և Սևերսկի համար մղված մարտերին և արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման»։
2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ հրավիրել է Օչիր-Գորյաևին՝ խոսելու Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքի «ազատագրման» մասին։