Ժամանց

Ի վերջո ո՞ր հորիզոնականն են զբաղեցրել Ակոպովա-Ռախմանին զույգը

 Ի վերջո ո՞ր հորիզոնականն են զբաղեցրել Ակոպովա-Ռախմանին զույգը

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների զույգը՝ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին, մրցաշարը ավարտել է 14-րդ հորիզոնականում։

Ազատ ծրագրում զույգը հանդես է եկել Միլիարդատերը հետնախորշերից ֆիլմի երաժշտության ներքո։ Նրանց կատարումը ժյուրիի կողմից արժանացել է 114.39 միավորի։

Մինչ այդ՝ փետրվարի 15-ին կայացած կարճ ծրագրում հայ գեղասահորդները սահել էին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո՝ վաստակելով 66.27 միավոր։

Երկու մրցումային օրերի արդյունքներով Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը հավաքել է ընդհանուր 180.66 միավոր և զբաղեցրել 14-րդ տեղը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image