Թե ինչ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն գնում, Հայաստանում ում էլ հարցնես կասի՝ ոչ ի շահ Հայաստանի, ոչ հայաստանյան օրակարգով։ Ու առաջին արգումենտը, որ մեջ են բերում սա է՝ Ադրբեջանի հետ ի՜նչ խաղաղության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանում ունենք գերիներ։
Եթե Հայաստանն այդ հարցով դույզն իսկ ցանկություն չունի, Դոնալդ Թրամփն ի՞նչ ասի Ալիևին, ո՞նց ձևակերպի։ Անկեղծ ասած այս պատմության մեջ ամենաողբերգականը Թրամփի դերն է։ Նա ինչպե՞ս կարող է Ադրբեջանի նախագահին ասել՝ բաց թող գերիներին։
Նա նույնը պիտի ասի նաև Նիկոլ Փաշինյանին, ով Ադրբեջանի հետ սինխրոն գործողությամբ քաղաքական բանտարկյալներով համալրել է շարքը։ Շատ է գրվում, որ Թրամփը միջնորդ է՝ խաղաղության պայմանագրի շուրջ։
Միջնորդը չեզոքություն պիտի ցուցաբերի։ Եթե հայկական կողմը գերիների ազատ արձակման շուրջ լռում է, ուրեմն այդ կողմին ևս պիտի դիմի, որպես պոտենցիալ ուժ՝ բաց թողեք հայ գերիներին։ Ձեր խոսքով օգնեք, որպեսզի նրանք ազատ արձակվեն։ Այլապես Ալիևը և Թրամփը շատ հեշտությամբ կարող են խուսանավել։ Երեխան չի լացում, ուրեմն կուշտ ու բավարաված է։