Հասարակություն

«Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներն աջակցություն կստանան

«Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներն աջակցություն կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին քննարկում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը։ 

Այս մասին այսօր Hraparak.am-ին հայտնեց նախարարության մամուլի պատասխանատու Զառա Մանուչարյանը։ 

«Աջակցության ծրագրի հարցը քննարկվում է, առայժմ պարզ է միայն շահառուների շրջանակը, որ լինելու է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների անդամները և պայթյունից ֆիզիկապես տուժած անձինք։ Թե աջակցությունն ինչ ձևաչափով, ինչ չափով ու ինչ ընթացակարգով կտրամադրվի, այդ հարցն այս պահին քննարկումների փուլում է, առաջիկայում այդ մասին կտեղեկացնենք»,-ասաց Մանուչարյանը։ 

Ինչ վերաբերում է տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին աջակցելու հարցին, Մանուչարյանն ասաց, որ տնտեսվարողներին աջակցությունը իրենց նախարարության լիազորություններից դուրս է։ Տնտեսվարողների հարցով, ըստ ամենայնի, պետք է էկոնոմիկայի նախարարությունը զբաղվի։ 

Աջակցության շահառուների քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն ևս այս պահին նախարարությունը չունի՝ դա ևս քննարկման փուլում է։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image