Հասարակություն

Թոռներիս երեսին ո՞նց եմ նայելու. պատճառը ոնց որ ես եղա. Ղուկասյանի որդուն երկու ամսով կալանավորեցին

Թոռներիս երեսին ո՞նց եմ նայելու. պատճառը ոնց որ ես եղա. Ղուկասյանի որդուն երկու ամսով կալանավորեցին

Այսօր առավոտյան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն բերման ենթարկեցին, քիչ առաջ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որդուն երկամսյա կալանք տվեցին։

«Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում, թոռներիս երեսին ո՞նց պետք է նայեմ, ոնց որ ես եմ պատճառը»,- ասում է Ղուկասյանը՝ նշելով, որ, միևնույն է, չի պատրաստվում «գլխարկ փոխել»․

«Էս Գյումրու քաղաքապետարանի համար ի՞նչ եք անում, պարտությունը էսքան ցավ է պատճառե՞լ ձեզ։ Էս ի՞նչ ողբ եք կապել, ինչի՞ եք էսքան ոռնում, լռվեք մնացեք, քանի դեռ չեմ խորացել, ձեն չեմ հանել»,- ասաց նա։

Որդուն ձերբակալելու պատճառը, ըստ քաղաքապետի, ինչ֊որ գույքի հետ է կապվում, որը քաղաքապետարանի բալանսից իբր հանվել է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image