Այլ

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է

Նավթը համաշխարհային շուկայում աստիճանաբար սկսել է թանկանալ՝ Մերձավոր Արեւելքում հանգստյան օրերին արձանագրված հերթական լարման փուլով պայմանավորված։ Համաձայն միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարել նավթի գինը օգոստոսյան ֆյուչերսների դեպքում կազմել է 72,21 դոլար։ Գնաճը՝ 0,22 դոլար։
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների մեկ բարելի գինը թանկացել է 0,63 դոլարով եւ կազմել 69,86 դոլար։

Ամենաընթերցված

×
Gallery Image