Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ օրեր առաջ կալանավորված Լիանա Հարությունյանի կալանքը փոխեց վարչական հսկողության եւ չբացակայելու արգելքի։
Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել Լիանա Հարությունյանին:
Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը թարգմանչական ծառայություններ է մատուցել Հնդկաստանի քաղաքացիների համար․ «Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։
Լիանան բանտում էր հայտնվել 8 ամսական երեխայի հետ։