Միջազգային

Իրանը լավ լուր ունի ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանը լավ լուր ունի ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։

«Պակիստանի ու Կատարի միջնորդական կողմերի ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ Ապասառեցվել են որոշ ակտիվներ, և գործարկվել Է Իրանի վերակառուցման և զարգացման մասշտաբային ծրագիրը»,– գրել է նախարարը X սոցիալական ցանցում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image