Հասարակություն

Տնօրենն իր մտերիմներին աշխատանքի է ընդունում ԲԿ-ում

Տնօրենն իր մտերիմներին աշխատանքի է ընդունում ԲԿ-ում

Ինչպես տեղեկացրել էինք, Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով» Հրազդանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հախվերդյանը: 

Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետը Հախվերդյանին ներկայացրել է բուժանձնակազմին եւ հայտարարել է, որ նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը 15մլն դրամի չարաշահում է կատարել, եւ քրեական գործ է հարուցվել նախկին տնօրենի դեմ: Արմեն Հախվերդյանն էլ՝ պաշտոնը ստանձնելուց հետո, ընկերոջն ու կնոջն աշխատանքի է ընդունում ԲԿ-ում: 

Արմեն Հախվերդյանին հարցրինք՝  ճի՞շտ է, որ մարզպետը հայտարարել է 15 մլն դրամի չարաշահման մասին: «Հայտարարել է, բայց ես իրավաբան չեմ: Բոլոր փաստաթղթերն առգրավված են, նման հարցերով դիմեք իրավապահ մարմիններին»:  

-Պարո՛ն Հախվերդյան, լուրեր են շրջանառվում, որ պաշտոնի նշանակվելու համար մարզպետին կլորիկ գումար եք «մաղարիչ» արել: 

- Ես մենակ մի բան կարամ ասեմ, ես ինտերվյու չեմ տալիս: Մնացածը կարող եք ինքներդ հետաքրքրվել եւ իմանալ` ես գումար տվե՞լ եմ, թե՞ չեմ տվել: Կարաք գնաք համապատասխան մարմիններից իմանալ:  

- Հրազդանի ԲԿ-ում Ձեր ընկերոջն օգնական եք նշանակել, իսկ կնոջը՝ Անիին, ներկայացրել եք բուժանձնակազմին: Ի՞նչ հաստիք է զբաղեցնում ԲԿ-ում Ձեր ընկերոջ կինը: 

-Ո՞ր կնոջ մասին է խոսքը:

-Դուք եք գործի ընդունել, ի՞նձ եք հարցնում:

- Ձեր ինֆորմացիան սխալ է,  ես միայն ասել եմ, որ մեր հետ աշխատելու է, չեմ ասել, որ աշխատում է: 

-Դեռ հաստիքացուցակ չեք կազմել, ինչո՞ւ եք բերել ներկայացրել, իսկ տիկինն էլ աշխատողներին ասել է, որ բոլոր հարցերով իրեն դիմեն: 

- Հաստիքացուցակը հենց հիմա կազմվում է, ամենայն հավանականությամբ, հաստիքը, որը որ կորոշվի, կուղարկի մարզպետարան, այնտեղից էլ կնշանակեն: Էլ ինձ հարց չտաք, ես շատ զբաղված եմ: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image