Քաղաքականություն

Շաբաթն անցավ, «խաթան» մնաց

Շաբաթն անցավ, «խաթան» մնաց

ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսին հետեւած շաբաթն այնքան էլ բարենպաստ չէր ՀՀ իշխանությունների համար: Բնությունը՝ մի կողմից, աշխարհաքաղաքական զարգացումները՝ մյուս կողմից, արդարադատության հոգեվարքը՝ երրորդ կողմից, իրավապահների անշնորհք աշխատանքն էլ՝ չորրորդ կողմից… Ռուսները կասեին՝ «и пошло поехало»: Իրենք էլ, որ ասեմ՝ դիմադրում էին, սուտ կլինի: Ինչպես ջրի բերած ամեն բան՝ հոսանքին տրված գնացին ու դեռ գնում են: Այդ իրավիճակում, բնական է, խելոք մարդիկ են պետք, որ իրավիճակը փրկեն, բայց ՔՊ-ին խելոք մարդ ո՞վ է տվել: Մեկը չգտնվեց, որ Նիկոլին հուշեր՝ արա, ԵՄ գնալու ժամանակը չէ, եւ կամ՝ քո ի՞նչ խելքի բանն է փիլիսոփայական ուսմունքը, որ վեր ես կացել, ուղերձ ես հղում ժողովրդին՝ հայրենիքի, պետության, աշխարհի ու մարդու մասին քո կաղ պատկերացումներով: Էն էկոնոմիկայի նախարարը չէ՞ր, որ թռավ ժողովրդի դեմքին, թե պարտքը ոչ թե 12,5 միլիարդ է, այլ՝ 5 միլիարդ: Այդ ապուշին թվում էր, թե ինքն էլ կարող է Նիկոլի բոյին սուտ ասել, ու անցնի: Քուանշ, ապեր: Պարտքը հենց 12,5 միլիարդ է: Ապացուցե՞մ: Մի հատ դուրս նայիր կաբինետիդ պատուհանից ու կտեսնես, թե ինչ վիճակ է նախարարությանդ շուրջը. բառի բուն իմաստով՝ պոռնոգրաֆիա: Անձնական «ստայանչիկներիդ» կասես՝ իրենց եկամուտների հայտարարագրում լրացնեն, թե օրը քանի ավտո են «պարկովկա» անում ու ինչքան եկամուտ ունեն այդ պոռնոգրաֆիայից: 

Դիմել էիք գործարարներին, որ իրենց դուքյանների առջեւի ձյունը մաքրեն: Բա քո նախարարության փողոցի սառույցն ու աղբն ո՞վ պետք է մաքրի: Փող չկա, չէ՞: Իսկ ինչո՞ւ չկա: Որովհետեւ ինքնամոռաց լափել եք ու ժամանակ չեք ունեցել լափածը հաշվելու: Թե բա՝ 5 միլիարդ… Իսկ թուրքին տված հողերի կադաստրային արժեքը, պատահաբար, այդ 5 միլիարդը չի՞ փակում: Ատկատով-բանով սղղցրեք, թող գնա. հող՝ պարտքի դիմաց: Էս մի շաբաթ է՝ զանգում եմ ֆինանսների նախարարին… «ավտոատվետչիկն» ասում է՝ «օպոնենտդ» անջատել է հեռախոսը եւ սկել ջրի տակ: Այ մարդ, լողանալու ժամանակ գտա՞ր: Մի հոդաբաշխ բան ասա՝ հասկանանք․ էս երկրի կամ, ավելի ճիշտ՝ այս պետություն-ծաղրանկարի պարտքն ինչքա՞ն է: Թրամփը, հրեն, Ուկրաինայի վզին 350 միլիարդի պարտք է դրել, բա չիմանա՞նք՝ մեզնից ինչքան են ուզելու: Դանիել Իոաննիսյանը հանգանակություն է անում, եվրոպամեռ Սաֆարյան Ստյոպիկն արդեն 3 անգամ ուշագնաց է եղել, Խզմալյան Տիկոն էշ-էշ բաներ է դուրս տալիս Ռուսաստանի դեսպանի մասին, Բաբաջանյան Արմանը, շատ ներողություն, «քաքուցեռը» խառնված, Նիկոլ ա քննադատում՝ Գյումրիում Վարդանիկին բռնել-բաց թողնելու կապակցությամբ, ասում է՝ սա՞ է քո իրավապահ համակարգը, այս համակա՞րգը պիտի փրկի մեր հետույքները, երբ դու չլինես… Արեւմտամեռների լափն է կտրվել, իսկ սրանք որ սոված մնացին՝ Նիկոլին էլ կուտեն, բա՞: Արամ Զավենի, ճիշտ չե՞մ ասում:

Դե իսկ ներքաղաքական շուկայում անցած շաբաթվա եւ հատկապես շաբաթավերջի ամենակարեւոր իրադարձությունը Նիկոլի պասով հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին բռնել-բաց թողնելն էր: Նիկոլի իրավապահ համակարգը, ինչպեսեւ սպասելի էր, հերթական ճաքը տվեց: Բռնել էին, բայց չգիտեին ում են բռնել: Վարդանիկին բռնեցիք՝ հասկացանք: Նրան հաճախ են բռնել, ու բոլորն են ճանաչում, բայց օրը ցերեկով, առանց հետ նայելու հասարակական գործիչ, դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար բռնես ու քեզ հաշիվ չտա՞ս, թե դա ինչով կարող է ավարտվել քեզ համար: Այսինքն, արդեն տեսանք, թե ինչով ավարտվեց: Պարզվեց՝ նրան բռնել էին, որ արգելեն խոսել Նիկոլի քոռութոփալ իրավապահ համակարգի՝ դատախազի, դատավորի, քննիչի, ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՊԵԿ-ի եւ այս կառույցների հետ ասոցացվող ընտանիքների ու ընտանիքի անդամների մասին: Բա ուռոդ չե՞ն: Դե հիմա փորձեք գլուխներդ ազատել Էդգար Ղազարյանից… Բաբաջանյան Արմանը վաղը կարող է լքել Հայաստանը` նա շատ ծանր է տանում Նիկոլի իրավապահ համակարգի ձախողումները...

Եվ, ուրեմն, Երեւանում մի անգամ շատ ձյուն էր եկել: Քաղաքը կոլապսի մեջ էր: Բոլորն ուզում էին Ավինյանին «բռնեն՝ շինեն»: Ինչ ձեռքներն էր ընկնում, թափ էին տալիս քաղաքապետարանի վրա: Դպրոցները փակվեցին, տրանսպորտը լռվեց, մարզերը կտրվեցին Երեւանից, ընդդիմությունն էլ բավականաչափ ղզղնեց Նիկոլի փիլիսոփայական տրակտատներից ու Ալիեւի պահանջով սահմանադրական փոփոխություններ անելու մտադրությունից: Ամեն ինչ ինքնագլոր կերպով գնում էր դեպի իշխանափոխություն: Մենք մեզ համար այսպես խառն էինք, ու մեկ էլ լուր տարածվեց, որ Հռոմի պապը, Դոգը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը հիվանդանոց են ընկել, առաջինը՝ պնեւմանիայով, երկրորդը` ծեծի պատճառով, իսկ երրորդը՝ ՃՏՊ-ի արդյունքում: Եթե սուրբ պանտիֆիկի եւ սրբաբերան Դոգի գրեթե միաժամանակ հոսպիտալացումը դեռ կարելի է նախախնամության հետ կապել, ապա ռուս դեսպանի մասնակցությամբ ավտովթարն առատ ձյան ու մերկասառույցի հետ կապելը մի քիչ դժվար է: Խզմալյան Տիկոն ու Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանը, իհարկե, կարող են էշություններ դուրս տալ այս կապակցությամբ, բայց դրանով հո սա չի՞ վերջանա: Կատա՞կ բան է՝ Ռուսաստանի դեսպան է մեռնելուց պրծել, էն էլ, եթե չեմ սխալվում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո: Ի՞նչ էր խոսել ՀՀ առաջին նախագահի հետ, ի՞նչ էր առաջարկել: Մենք էլ հո Թուրքիան չե՞նք, որ ռուս դեսպան սպանենք ու անպատիժ մնանք: Թե բա՝ ավտովթար… Քոչարյան Անդո, բա չե՞ս ուզում այդ ավտովթարի հանգամանքները պարզել: Մարդ ես, էլի, կարող ա նախկիններն են արել, որ գցեն Նիկոլի «ջեբը»:

Եվ վերջում արտերկրից երեք լավ լուր՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար: Այսպես՝ Հոլանդիայում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել Զարեհ Սինանյանը: Համահայկական մի շարք կառույցներ Սինանյանին մեղադրել են Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու եւ Սփյուռքը քանդելու փորձերի մեջ: Նրանց խոսքով՝ «Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին եւ կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ: Աւելին: Սինանեան իր պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու եւ բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը: Սփիւռքի մէջ ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս, ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին համայնքէն ներս եւ կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը եւ շրջանցել աւանդական կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է: Ազգին ու Հայրենիքին չարիք հանդիսացող իշխանութեան հեռացումը կը մնայ մեր միակ պահանջը»:

Վաշինգտոնում եւս խաղաղ չի եղել ամեն ինչ: Տեղի Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղը հայ համայնքի անդամների հետ ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ: Ակցիայի մասնակցները պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին (Ալիեւին)՝ Արցախում էթնիկ զտումների, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար:

Դե իսկ կիրակնօրյա լրահոսը եզրափակվեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությամբ, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ հանուն Ուկրաինայի: Սա մեզ համար հետաքրքիր է այնքանով, որ անմիջապես սկսեցինք հարց տալ` իսկ Նիկոլը պատրա՞ստ է հանուն Հայաստանի հրաժարական տալ, թե՞ դեռ մանիպուլյացիաներ ունի անելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image