Քաղաքականություն

Ադրբեջանը ոտնահարում է ԵԱՀԿ գործիքակազմը․ ՀՀ ԱԳ նախարար 

Ադրբեջանը ոտնահարում է ԵԱՀԿ գործիքակազմը․ ՀՀ ԱԳ նախարար 

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Նրա այցն ամփոփվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսով։ 
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներն ընթանում են, եւ այդ մասին կտեղեկացվի։
«Մենք վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու տակ, ցուցադրել ենք, որ դեռ 2018թ. մայիսից լրջորեն միտված ենք այս նպատակների իրականացմանը, ակտիվորեն ներգրավված ենք եղել, հանդիպումներ են եղել երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների միջև: 

Այս հանդիպումների ընթացքում կարողացել ենք մանրամասնորեն հասկանալ դիրքորոշումները: Դինամիկան չափազանց դրական է, վստահում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին և նույն ողջամտությամբ ակնկալում ենք հաջորդ փուլը: Մենք շարժվում ենք դեպի նոր փուլեր, հանդիպումներ, բանակցություններ շատ կառուցողական փուլով: Կա կարևոր մշակութային հենք՝ մենք շատ զգուշորեն համակարգում ենք հարցերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: 
ՀՀ ԱԳ նախարարը իր խոսքում նշեց, որ այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զինավարժությունների իրականացումը առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմը, միջազգային պարտավորությունները, չի նպաստում տարածաշրջանի անվտանգության եւ վստահության մթնոլորտի  ապահովմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image