Հասարակություն

Ազդարարվեց երկու կարևոր ծրագիր․ Ծառուկյան

Ազդարարվեց երկու կարևոր ծրագիր․ Ծառուկյան

Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ թմրամոլության դեմ պայքար, վիրավորում ստացած և  հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում։ Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանը։

««Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։ 

Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել օրինակ երիտասարդության համար և կանխել այս չարիքի տարածումը մեր երկրում։

Հայաստանին անհրաժեշտ է առողջ սերունդ՝ մեր երկրի անվտանգության ապահովման և ազգային պատիվը բարձր պահելու համար:

Մարզաշխարհի այս համախմբումը նոր և խոստումնալից սկիզբ է, որը կնպաստի հաղթանակների բազմապատկմանը, իսկ ազդարարված ծրագրերը կյանքի կկոչվեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image