Հասարակություն

Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը, կցե՛ք բանկային քարտը և վճարե՛ք Viva-ի բոլոր ծառայությունների համար

Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը, կցե՛ք բանկային քարտը և վճարե՛ք Viva-ի բոլոր ծառայությունների համար

«My Viva»-ն վճարումներ կատարելու, ծառայությունները կառավարելու և ինքնասպասարկման հուսալի միջոց է բոլորի համար՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելը հեշտ է և արագ․ մի քանի հպումով օգտատերը ստանում է ծառայությունների ու վճարումների ամբողջական կառավարում՝ առանց ժամանակ կորցնելու։

Վճարումների և սակագնային պլան փոխելու համար սպասարկման կենտրոն այցելելու, հերթ կանգնելու փոխարեն` «My Viva» հավելվածի միջոցով բոլոր գործողությունները կարելի է կատարել վայրկյանների ընթացքում՝ անմիջապես բջջային հեռախոսից։ Սա զգալիորեն խնայում է ժամանակը և ծառայությունների կառավարումը դարձնում արագ ու հարմար։ Ցանկության դեպքում նաև հնարավոր է վճարումներ կատարել ընտանիքի անդամների համար։

«My Viva»-ն հնարավորություն է տալիս պլանավորելու վճարումները և սահմանելու դրանց ավտոմատ իրականացումը։ Կատարված գործարքներն արտացոլվում են անմիջապես, իսկ վճարումների պատմությունն ու էլեկտրոնային հաշիվները հասանելի են ներբեռնման համար: Հավելվածին կցվող բանկային քարտերի տվյալները պահպանվում են ArCa վճարային համակարգում՝ ապահովելով գործարքների անվտանգությունը։

««My Viva» հավելվածը ստեղծվել է մեր բաժանորդների հարմարության համար՝ հիմք ընդունելով նրանց օգտագործման վարքագիծն ու նախասիրությունները: Թվային աշխարհի արագընթաց զարգացման պայմաններում առավել քան երբևէ կարևոր է ունենալ վստահելի հավելված, որն ապահովում է ծառայությունների կենտրոնացված կառավարում, ծախսերի արդյունավետ վերահսկում և վճարումների իրականացում՝ պարզ, ինտուիտիվ և հարմար ինտերֆեյսում։ Մեր բաժանորդները կարող են կցել բանկային քարտ, կատարել վճարումներ ինչպես իրենց, այնպես էլ մտերիմների համար, ինչպես նաև ակտիվացնել ավտովճարման տարբերակը: Հպարտությամբ կարող ենք նշել, որ «My Viva» հավելվածը մեծ պահանջարկ է վայելում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Հարմար ինտերֆեյսի և լայն հնարավորությունների շնորհիվ «My Viva»-ն թույլ է տալիս հեշտությամբ՝

• հետևել օգտագործմանը և վերահսկել ծախսերը
• իրական ժամանակում ստուգել հաշվեկշիռը, տրաֆիկի օգտագործումը և զանգերի պատմությունը
• արգելափակել զանգերը թաքնված համարներից
• լիցքավորել կանխավճարային հաշիվը
• դիտել հաշիվ-ապրանքագրերը և արագ ու անվտանգ վճարել հետվճարային ծառայությունների համար
• կարգավորել ավտոմատ վճարումները՝ կցված բանկային քարտի միջոցով լիցքավորելու և ծառայությունների համար վճարելու համար
• ակտիվացնել, փոփոխել կամ կարգավորել սակագնային պլանը
• կառավարել խոսելաժամանակի մնացորդը ու ինտերնետ փաթեթները և հեշտությամբ միացնել հավելյալ փաթեթներ
• ակտիվացնել ռոումինգը և օգտագործել «VOYAGE» փաթեթները ավելի քան 80 երկրում
• օգտվել Viva-ի թվային գործընկերների «Yandex Plus», «ИВИ», «Kinodaran» բացառիկ առաջարկներից
• փոխարկել բոնուսային միավորները նվերների
• արագ գտնել Viva-ի մոտակա սպասարկման կենտրոնը
• ստանալ աջակցություն՝ մեկ հպումով. գրել չաթ-օգնականին և ստանալ պատասխաններ

«My Viva» հավելվածից օգտվելիս` ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:

«My Viva»-ն ներբեռնելու տարբերակներ

«My Viva»-ն հեռախոսում տեղադրելու, դրանում գրանցվելու և հավելվածից օգտվելու քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ նաև այստեղ

• Սկանավորեք QR կոդը. սպասարկման կենտրոններում փակցված տեղեկատվական թերթիկների վրա հասանելի QR կոդը կօգնի արագ ներբեռնել հավելվածը և ծանոթանալ քայլերին

«My Viva» հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image