Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կամայական, մեկը մյուսից անկանխատեսելի, անտրամաբանական ու հակաօրինական որոշումներ կայացնում: Ասենք` չունենալով կադրային բավարար բանկ, առանց լուրջ պատճառի աշխատանքից ազատում է ՊԵԿ-ի, Քննչականի նախագահներին կամ մանդատից զրկում է իրեն հավատարմորեն ծառայած պատգամավորին, մերժում է մյուսի գրանցումը` որպես պատգամավորի թեկնածու: Ստատուս է գրում` «ստահակ, հիմա կգանք քո ետեւից», ու ԱԱԾ-ն ուղարկում մեկ արտահայտություն արած մարդու հետեւից: Թիրախավորում է սրբազանին` իբրեւ թե կուսակրոնությունը խախտելու համար, ապա մի անհեթեթ գործ հարուցել տալիս 8 տարի առաջ մեկի ուսապարկում թմրանյութ տեղադրելու համար եւ կալանավորում: Ողջ օրը խոսում է, որ բյուջեում բավարար փող չկա, ուստի հնարավոր չէ թոշակները բարձրացնել, իսկ հաջորդ պահին միլիարդներ է բաժանում իր` առանց այն էլ բարձր աշխատավարձ ստացող թիմակիցներին: Ինչո՞ւ է այս եւ հարյուրավոր այլ անբացատրելի, հակասական, չպատճառաբանված քայլերը ձեռնարկում` արժանանալով քննադատության, ծաղրի, նաեւ` սամադուր-ղեկավարի կոչման: Նպատակը, ըստ իս, մեկն է, որ ոչ ոք իրեն ապահովագրված չզգա, եւ յուրաքանչյուր մարդ մտածի, որ հաջորդ անգամ ինքն է sms ստանալու, հաջորդիվ իր տուն է ԱԱԾ-ն ուղարկելու, հաջորդ անգամ հայտնի չէ` իրեն բարձր պարգեւավճար կշնորհի՞, թե՞ բանտ կուղարկի: Երբ մարդիկ անորոշության մեջ են եւ չեն կարողանում կանխատեսել վերադասի, երկրի ղեկավարի վարքը, նրանք շարունակ լարված են, անընդհատ փորձում են գուշակել նրա ցանկությունները, հաճոյանալ նրան եւ «պերեստրախովկայի» ռեժիմում գործել, որ մի բան էլ ավելին անեն ու չընկնեն նրա «թարթափի» տակ: Շատ պարզ բանաձեւ է աշխատեցնում իր ենթականերին օրեցօր ավելի ստրկացնող բռնապետիկը:
Քաղաքականություն
Պարականոն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯