Քաղաքականություն

Սուր բիզը վտանգավոր կենդանի է. Պատասխան 2 անհարգալից և լպիրշ առանձնյակներին

Սուր բիզը վտանգավոր կենդանի է. Պատասխան 2 անհարգալից և լպիրշ առանձնյակներին

Մինչ Նիկոլ Փաշինյանը խառն է եկեղեցական գործերով, նրա թիմը, ավելի ճիշտ նրա թիմից 2 առանձնյակ, քանի որ գլուխ չեն հանում առաջնորդի «հոգևոր» նախաձեռնություններից, լծվել են, իրենց կարծիքով, այլ հանրօգուտ աշխատանքների: Պիղծ պատարագներին գլխաքանակ լրացնելուց հետո սրանք եկեղեցիների բակում սկսում են լակոտություններ անել, ինչ-որ տգեղ բառեր ու բառակապակցություններ հնչեցնել Ամենայն Հայոց եկեղեցական գահի կողմնակիցների հասցեին: Բայց հենց առաջնորդը հեռանում է եկեղեցուց, թռնում են ֆեյսբուք ու սկսում իրանց արևին «քլնգել»… Գուշակեք՝ ում… Չէ, չէ, ոչ Կաթողիկոսին, ոչ Եկեղեցուն, ոչ հոգևորականությանը: Սկոսում են «քլնգել» մամուլին: Քլնգելն էլ ո՞րն է, սկսում են զզվեցնել այն խմբագիրներին ու լրագրողներին, որոնք հստակ վերաբերմունք ունեն այն ամենի նկատմամբ ինչ կատարվում է մեզանում՝ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից հետո: Նիկոլի թիմում գուցե էլի կան մամուլ ու լրագրող «քլնգողներ», բայց ես հատկապես երկուսին եմ ֆիքսել, քանզի այդ երկուսը ոչ միայն «բարձր» դիրք են զբաղեցնում Փաշինյանի արքունիքում, այլև նկրտումներ ունեն լրագրության ասպարեզում խոսք ասելու: Ինչ-որ ախմախ ալիք են բացել ու երկուսով գյալաջի են անում: Խոսքը Ռուբեն Ռուբինյանի և Վահագն Ալեքսանյանի մասին է: Սրանք հասել են այնտեղ, որ կեղծ պատարագներից ազատ ժամերին հետաքրքրվում են, թե որտեղի՞ց թերթերին ու կայքերին, այնքան փող, որ լույս տեսնեն կամ հեռարձակվեն, ո՞վ է ֆինանսավորում այն լրագրողներին, որոնք նիկոլական երգեր չեն երգում: Իսկ հետո, երբ խմբագիրներից ապտակ են ստանում կամ լիարժեք բացատրություններ ֆինանսական շարժերի մասին, կատաղում են, դառնում անհարգալից և լպիրշ:

Ես նշածս առանձնյակներին, ինչպես ասացի, ֆիքսել եմ, և հիմա իմ՝ լրագրողիս խնդիրը նրանց մինչև վերջ պախարակելն է: Ես դա անելու եմ երկու ճակատով՝ ժողովրդի առաջ և Նիկոլի առաջ: Անելու եմ բաց և հրապարակային, թեև իրենք գործում են բացառապես ֆեյսբուքյան նեղ դաշտում: Այսինքն՝ գրում են, ջնջում, հետո սրանից, նրանից խորհուրդներ հարցնում, նորից գրում… Զադնի, պերեդնի… Մի էշություն դուրս են տալիս, մեկ այլ էշությամբ՝ փորձում բացատրել նախորդ էշությունը… Այսինքն, Նիկոլի պես՝ էն որ մի բան ասում է, հետո մի երեք անգամ ծռմռվում, խուրդում, մանիպուլացնում, որ իր ասածը, իբր, հասկանալի դառնա հանրությանը:

Սրանք գնում, կպռշկվում են խմբագիրներից, թե՝ չէ որ չէ, մեզ պիտի ասեք՝ ով է փող տվել, որ դուք թերթ տպեք: Խմբագիրները շատ ճիշտ են պատասխանում սրանց՝ դա ձեր շան գործը չի, բայց եթե շատ եք ուզում իմանալ, թե ով է փող տվել, որ «Հայկական ժամանակ» թերթ տպվի, ով է հոգացել, որ այն սպառվի, ինչպես են «Հայկական ժամանակում» հաշվապահություն վարում ու հարկեր թաքցնում, խնդիր չկա, դիմեք ձեր անմիջական շեֆին, և նա, չի բացառվում, ձեզ ցույց կտա, թե որտեղ են ձմեռում սպիտակ արջերը: Չէ, դուք գնացեք ու հարցրեք Նիկոլին՝ ինչո՞ւ են նրան բոլորը համարում փողով ու պատվերով հոդված գրող, ինչո՞ւ է հենց նա գլխավորում մեր բոլոր ժամանակների ծախու գրչակների ցուցակը: Ձեր թիվ մեկ շանտաժիստին թողել, ընկել եք նորմալ թերթերի ու խմբագիրների հետևի՞ց:
Եվ կամ՝ դուք ո՞վ եք, որ այս հարցերով զբաղվեք: Ռուբեն Ռուբինյան և Վահագն Ալեքսանյան… Բյուջեի վրա նստած այս երկու պարապ հացակերը, ասացեք խնդրեմ, հետաքրքրվում են, մասնավոր գործունեություն իրականացնող թերթերի եկամուտներով ու վճարած հարկերով: Դրա համար, պարոնայք ձրիակերներ, կան համապատասխան մարմիններ, օրինակ՝ ՊԵԿ-ը, որի ձեռքի տակ են բոլոր հաշվետվությունները: Հարցեր ունե՞ք՝ դիմեք ՊԵԿ-ին, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Թե բա օրենք ենք ուզում մտցնել, որ թերթերը բացահայտեն իրենց ֆինանսական աղբյուրները: Էդ օրենքները վաղուց կան, տգետ երեսփոխաններ… դուք ավելի լավ է բացահայտեք ձեր թավշյա խեղկատակության ֆինանսական աղբյուրները… 2021թ. ընտրությունների, Արցախը Ադրբեջանին հանձնելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այս ողջ այլանդակության ֆինանսական աղբյուրները: 

Մենք կողմ ենք, որ հնարավորինս ավելին բացահայտվի, զորօրինակ կուզենայինք բացահայտված տեսնել 8 միլիարդ պարտքի 6,5 միլիարդի ճակատագիրը: Պարտքը վերցրել եք՝ փողը չկա… Ո՞ւմ եք տվել այդ փողը կամ ո՞վ է «կորցրել»: Ռոքֆելլերների հետ եք մրցում, արա, բա չիմանա՞նք ձեր կախարդական փայտիկի տեղը: Դուք, որ խեղճուկրակ թոշակառուներից եք արդեն պահանջում հարկային հաշվետվություններ ներկայացնել, երբևէ պատրաստվո՞ւմ եք ինքներդ հաշվետվություն տալ պետական մակարդակով այս հսկայական մսխումների համար:

Հարևան Վրաստանում հրաշալի օրենք ընդունվեց օտարերկրյա կապիտալով գործող ՀԿ-ների և տարատեսակ այլ կազմակերպությունների մասին: Դրանք արգելվեցին, դրանց պարտադրեցին բացահայտել, որ իրենք ինոագենտ են: Ռուբեն Ռուբինյան և Վահագն Ալեքսանյան, մի քիչ էլ այս ուղղությա՞մբ գուցե աշխատեք: Ձեզ հետաքրքիր չէ՞ իմանալ՝ որոնք են ՔՊ-ի աջակից ՀԿ-ներն ու որտեղից են գալիս նրանց ֆինանսական հոսքերը: Դուք ի վերջո այդ ՀԿ-ների շնորհիվ եք դարձել իշխանության ու պահպանվել մինչև օրս… Եվ ուրեմն՝ բացահայտեք, որ մենք վերջապես իմանանք, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունն այս օրին:

Նիկոլ Փաշինյանին էլ ասեմ, որ այս երկու առանձնյակը խայտառակում են ոչ միայն իրենց, այլև քեզ և քո ողջ թիմը: Կամ սոված ես թողել, չգիտեմ, կամ էլ նրանց վերին հարկերի հետ կապված մի բան այն չէ: Դու արագ պետք է հետևություններ անես, այլապես մինչև հաջորդ ընտրություններ չես ձգի: Էն որ նախընտրական ցուցակդ փողով ես կազմում, դա լավ է: Ես ուշադիր հետևելու եմ այդ ցուցակ մտնողների ֆինանսական շարժերին և առաջին իսկ կոռուպցիոն ռիսկի պարագայում, ինչ դատախազ, ինչ հակակոռուպցիոն, ահազանգելու եմ անձամբ քեզ: Բա չիմանա՞նք, որ Ռուբեն Ռուբինյանի ու Վահագն Ալեքսանյանի նման անտռուսիկներին որտեղի՞ց այնքան փող, որ մի հատ էլ ՔՊ-ի ցուցակ են մտնում: Դու, իհարկե, կարող ես կանխել այս խայտառակությունը: SMS գրի, որ շատ էշ-էշ դուրս չտան իրենց իմացած-չիմացած բաների մասին: Բզի պատմությունը գիտես չէ, Նիկոլ, հա, էն որ ենթակաների սրած բիզը սովորաբար շեֆի «քամակն» է մտնում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image