Ժամանց

«Նոան» այսօր կիմանա իր մրցակցին Կոնֆերենցիաների լիգայում

«Նոան» այսօր կիմանա իր մրցակցին Կոնֆերենցիաների լիգայում

Այսօր՝ հունվարի 16-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը կիմանա իր մրցակցին եվրոպական մրցաշարի այս փուլում։

Հայկական ակումբի հավանական մրցակիցներն են Սլովենիան ներկայացնող «Ցելյեն» և Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար» ակումբը։ Վիճակահանության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին։

Այս փուլի զույգի հաղթողը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ կմրցի Հունաստանի ԱԷԿ-ի կամ Չեխիայի «Սպարտայի» հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image