Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի հատկանիշներով։ ԱԱԾ-ն մեղադրանք է՝ առաջադրել նաևՀՀԿ կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, նրան նույնպես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Վահագն Գասպարյանը: Գասպարյանը նշեց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպք: Նշվում էր, որ կանխվել է պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկելու և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու ՀՀ կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, հիշյալ գործի կապակցությամբ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն (Արթուր Վանեցյան) ու ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ.Բ.-ն (Վահրամ Բաղդասարյանը), ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն եւ Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:
Հասարակություն
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
×
❮
❯