Թուրքական մամուլում եւ վերլուծական համայնքում ակտիվորեն քննարկվում է այն, թե Միացյալ Նահանգների համար ինչ նշանակություն ունի Թուրքիան եւ ինչ նշանակություն՝ Հնդկաստանը։ Ըստ այդմ, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց Ս-400 համակարգեր, դա բերեց թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի։ Սակայն երբ Հնդկաստանն է Ռուսաստանից սպառազինություններ գնում, ապա Վաշինգտոնը դա համարում է ոչ ավել, քան ռազմատեխնիկական քաղաքականության դիվերսիֆիկացիա, որն իրականացնում է Հնդկաստանը, որի վրա չի տարածվում ԱՄՆ սանկցիաների միջոցով թշնամիների դեմ պայքարի օրենքը, որն ի դեպ տարածվեց Թուրքիայի վրա։
Թուրք փորձագետները նկատում են նաեւ, որ Եվրամիությունը ռեկորդային ծավալի է հասցրել Հնդկաստանից նավթամթերքների գնումն, այն դեպքում երբ Հնդկաստանն իր հերթին ռուսական նավթի ամենախոշոր գնորդն է: Սա, ըստ թուրքական մամուլում եղած հրապարակումների, նոր բան չէ։ Դրա մասին նաեւ ամերիկյան կողմը գիտի, սակայն խոհեմաբար լռում է։