Հասարակություն

Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան

Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.

«Երեխան ընտանիքում Աստծո օրհնությունն է։ Ծնողի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան չշեղվի Աստծո ծրագրից, մեծանա առողջ, անվտանգ միջավայրում, ունենա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք և լինի ազգային ու հոգևոր արժեքների կրողը։

Սակայն արդեն շուրջ ութ տարի է, ինչ մեր երեխաները զրկվում են այդ ամենից։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ իր պարտականությունը միայն երեխային գեղեցիկ հագցնելն ու կուշտ պահելը չէ։ Ծնողի պատասխանատվությունը նաև նրա ապագան, անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելն է։

Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան։ Գնալու ենք ընտրության՝ հանուն մեր երեխաների ֆիզիկական գոյության, արժանապատիվ ու խաղաղ ապագայի, հանուն այն բանի, որ նրանք ապրեն ազգային արժանապատվությամբ և ունենան Հայրենիք։

Մենք պարտավոր ենք արմատախիլ անել նիկոլիզմը, մերժել այն քաղաքականությունը, որը մեզ հասցրել է ազգային կորուստների, անապահովության և հայրենազրկման վտանգի։

Աստված պահապան բոլոր մանուկներին։

Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image