Հարցազրույց

Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Նախօրեին գրվեց, որ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւս մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին: «Հրապարակը» հարցեր ուղղեց Զարուհի Փոստանջյանին:

- Դուք պատրաստվում եք ընտրություններին մասնակցե՞լ: Ո՞րն է մոտիվը, ի՞նչ սպասելիքներով եք մտնում քաղաքական պայքարի մեջ, արդյո՞ք չեն փոշիանա «Երկիր ծիրանիի» մասնակցությամբ:

- Անկեղծ ասած` ես դեռ հայտ չեմ ներկայացրել, ամսի 23-ին պետք է դա արվի:

- Ամեն դեպքում` որոշել եք մասնակցել ընտրություններին:

- Չէ, դեռևս հստակ որոշում չունենք: Ես ոչ մի նման հայտարարություն չեմ արել, ինչ-որ մի թերթ էր գրել, բայց ես որոշում չեմ կայացրել, մինչև չկայացնեմ որոշում, ոչինչ չեմ կարող հաստատ ասել: Դեռ պետք է որոշում կայացնենք, առանց որոշման չենք կարող ոչինչ ասել: Երբ լինի որոշումը` ամսի 23-ին հստակ կասենք:

- Իսկ արժե՞ մասնակցել ընտրություններին:

- Չեմ կարող ասել: Պետք է կուսակցության անդամների հետ նստենք, որոշենք, հասկանանք, թե ինչ ենք անում: Դա միայն իմ որոշելու հարցը չէ, պետք է որոշենք միասնական` կուսակցության անդամների հետ: Այնպես չէ, որ ես որոշեմ, ես էլ պետք է գնամ ընտրության: Կոլեգիալ որոշում պետք է լինի:

- Ովքե՞ր են կուսակցության անդամները, որոնց կարծիքը Ձեզ համար այդքան կարևոր է:

- Տարբեր հանրության ներկայացուցիչներ են, տարբեր ոլորտներից: Հենց ունենանք մենք որոշում, կխոսենք, այս փուլում սխալ կլինի խոսել այդ մասին:

- Տեսակետներ կան, որ անգամ մեծ ուժերը կարող է այս ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարեն, «Երկիր ծիրանին» կարո՞ղ է բավարար ձայներ հավաքել: Ի դեպ` փոքր կուսակցություններին մեղադրում են ձայներ փոշիացնելու մեջ:

- Ամսի 23-ին ես այդ մասին մեծ սիրով կխոսեմ: Ով ինչ է անում, ինչ չի անում: Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image