Հասարակություն

Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել․

«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը
2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատարանը նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո, որի ընթացքում դատապարտյալին արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։
Ուշագրավ է, որ Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան Սեթ Մելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչ միայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև ընդհակառակը՝ ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում, ավելացրել ֆիզիկական քաշը և ձեռք բերել նախկինից առավել ինքնավստահություն։
Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է, և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը»։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image