Գազի գինը Եվրոպայում թանկացել է՝ հասնելով քառամսյակի առավելագույն ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Պատճառը Մերձավոր Արեւելքում լարվածության աճն է։ Համաձայն առկա տեղեկությունների, նիդերլանդական TTF հարթակում մեկ մեգավատ էներգիա ստանալու համար ծախսվող գազի գինը թանկացել է 59-60 եվրոյով։
Մասնագետները կանխատեսում են հնարավոր նոր գնաճ վառելիքային շուկայում, քանի որ գտնում են, որ Մերձավոր Արեւելքում լարվածությունը դեռեւս շարունակվելու է եւ չի կարելի այժմյան էսկալացիան համարել կարճաժամկետ։