Հայաստանի Դիլիջան քաղաքում, այսօր՝ հունիսի 14-ին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի միջեւ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրաջվամիջոցները։
Համաձայն ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգին առնչվող հարցերը։
Մտքեր են փոխանակվել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդման հարցի շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները աշխատանքային կարգով, եւ հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։