Մշակույթ

Միքելանջելոյի էսքիզը վաճառվել է 27 միլիոն դոլարով 

Միքելանջելոյի էսքիզը վաճառվել է 27 միլիոն դոլարով 

Վերածննդի նկարիչ եւ քանդակագործ Միքելանջելո Բոունարոտիի (1475-1564) նկարներից մեկը վաճառվել է 27,2 միլիոն դոլարով։ Վաճառքն իրականացվել է աճուրդային եղանակով՝ Christie's աճուրդային տան կողմից։ Փորձագետները պարզել են, որ մինչ այժմ անհայտ էսքիզին, որն արված է կարմիր կավիճով, պատկերված է Լիբիացի մարգարեուհու աջ ոտքը։ Մարգարեուհու պատկերը կարելի է տեսնել Վատիկանի Սիքստինյան կապելայի որմնանկարներում։ Նկարի նախնական արժեքը կազմել է 1,5-2 միլիոն դոլար։ Սակարկությունները տեւել են ավելի քան 45 րոպե։ Գնորդի ինքնությունը չի բացահայտվում։

Հիշեցնենք, որ Միքելանջելոն մեծ ազդեցություն ունի Վերածննդի եվրոպական մշակույթի եւ արվեստի վրա։ Նա է պատկերազարդել Վատիկանի Սիքստինյան կապելայի առաստաղը 1508-12 թթ, ոը ներառվում է ավելի քան երեք հարյուր ֆիգուր։ Նա է քանդակել ֆլրորենտինյան հայտնի Դավթի արձանը, ինչպես նաեւ «Պյետա» կոմպոզիցիան, որը պահվում է Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image