Հասարակություն

Ձեր նմանները...

Ձեր նմանները...

Երեկ ԲԴԽ-ն, որը ՔՊ-ի դուստր ձեռնարկության է վերածվել, դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցրեց: Դատական համակարգը հիմնովին ավերած Կարեն Անդրեասյանը խրոխտ ձայնով հրապարակեց որոշումը` ի ցույց դնելով, որ բարոյականությունը, ամոթի զգացումը, իրավական գիտակցությունը որոշ մարդկանց կողքով են անցել: Նախ, փորձեց հիմնավորել, թե ինչու հնարավորություն չեն տվել դատավորին խոսելու, ասելով․ չէինք կարող ենթադրել` դատավորն ուշանալու է 5 րոպե, թե 50: Պարզ է, որ պատվերը պետք էր րոպե առաջ կատարել, ուստի չէին կարող սպասել, որ ուշացած դատավորը ելույթ ունենա, թեեւ նրան լսելն ի՞նչ էր փոխելու, եթե սրանք պատրաստ են անգամ ազգությունից հրաժարվել` վերադասի հրահանգով: Որոշման հրապարակումից պարզ դարձավ նաեւ, որ ԲԴԽ-ն նախ ինչ-որ տեսանյութեր է հեռարձակում` հող նախապատրաստելով դատավորներին հեռացնելու համար, ապա անցնում է բուն գործին: Իսկ ի՞նչն են «էական կարգապահական խախտում անվանել» այս անձինք` միաձայն քվեարկությամբ:

Պարզվում է՝ անգամ չեն թաքցնում, որ խնդիրն ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին պատժելն է եղել: «Երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռ. Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն», -առանց ամոթի հայտարարում է ԲԴԽ նախագահը` մի երկրում, որտեղ ասվում է, թե բոլորը հավասար են օրենքի առաջ: «Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով», եւ եզրակացնում` «այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»:

Կարեն Անդրեասյան, դատական իշխանությունը հեղինակազրկում են քեզ նմանները, որոնք պաշտոն են զբաղեցնում՝ իրենց նշանակողի վրեժի զգացումին հագուրդ տալու համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image