Հասարակություն

Քրեակատարողական որ հիմնարկներում են հիվանդանոցային բաժանմունքներ լինելու

Քրեակատարողական որ հիմնարկներում են հիվանդանոցային բաժանմունքներ լինելու

ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատել է որոշում, որով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում ստեղծել հիվանդանոցային բաժանմունքներ։

Նախկինում բուժօգնության կարիք ունեցող կալանավորներին տեղափոխում էին Երևանում գործող դատապարտյալների կենտրոնացված հիվանդանոց։ Սակայն 2026 թվականի սկզբից այդ հաստատությունը դադարեցրել է գործունեությունը, քանի որ որոշում է կայացվել բուժսպասարկումն իրականացնել անմիջապես քրեակատարողական հիմնարկներում։ Այս փոփոխության նպատակն է նվազեցնել կալանավորների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը և բուժօգնությունն ավելի հասանելի դարձնել։

Նոր հիվանդանոցային բաժանմունքներ կգործեն «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր», «Արթիկ», «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image