Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում, ավտոմեքենայի ղեկին հանկարծամահ է եղել առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբուլցյանը։ Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Դեպքի վայր են մեկնել իրավապահներն ու քննչական խմբերը։ Դեպքի առթիվ Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան, քննչականի հանձնարարությամբ, տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ Գագիկ Ստամբուլցյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։ Հանգամանքները պարզվում են։
Հասարակություն
Ամենաընթերցված
Սոչիում արտակարգ իրավիճակ է
Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...
Մեդվեդևը զգուշացրել է ՀՀ քաղաքացիներին՝ ծանր հետևա...
Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը կհանգեցնի Հայաստանի «անխուսափելի, ծանր հետևանքների շարքային ք...
Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր...
Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 202...
Նիկոլն այլևս օրինական չէ
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...
×
❮
❯