Անգլիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբի հարձակվող Այվան Թոնին հայտնվել է անախորժ իրավիճակում Լոնդոնի ժամանցային վայրերից մեկում։ Վիճաբանության ընթացքում նա գլխով հարվածել է բարում գտնվող երիտասարդներից մեկին, ինչի հետևանքով վերջինս քթի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսների տեղեկություններով՝ միջադեպը սկսվել է այն պահին, երբ մի տղամարդ փորձել է Թոնիին մոտենալ և կախվել նրա պարանոցից՝ սելֆի անելու նպատակով։ Տհաճ պահը վերածվել է բախման, որն ավարտվել է հարձակվողի ձերբակալությամբ։
29-ամյա ֆուտբոլիստը «Ալ Ահլի» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Նոր թիմում անցկացրած մրցաշրջանում նա արդեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։