UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանի ապագան և իր համար կարևոր մարտիկի վստահելիության հարցը։ Նա բացատրել է, որ չնայած Ծառուկյանը 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, նա դեռևս չի ստացել չեմպիոնական մենամարտի հնարավորությունը։ Ուայթը պարզաբանել է, որ Ծառուկյանն արդեն կորցրել է շանսը և այժմ պետք է կրկին ապացուցի, որ արժանի է հավակնորդի կարգավիճակին։
«Ինձ հաճախ հարցնում են Ջոնսի հետ մենամարտի մասին։ Բայց կարո՞ղ եմ ես հույս դնել Ջոնի վրա», – նշել է Ուայթը, համեմատելով հայ մարտիկի ապագան լեգենդար Ջոն Ջոնսի հետ։ Նա ընդգծել է, որ իր համար առաջնային նշանակություն ունի մարտիկի վստահելի լինելը և ելույթների նկատմամբ պատասխանատվությունը։