Հասարակություն

Ուրախանում ենք, որ ոչինչ չարած մարդկանց բանտային կալանքը փոխարինում են տնային կալանքով

Ուրախանում ենք, որ ոչինչ չարած մարդկանց բանտային կալանքը փոխարինում են տնային կալանքով

Վերաքննիչ դատարանը նախօրեին փոխել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի և պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ նրանց մեղադրում էին  իշխանությունը յուրացնելու և ահաբեկչության նախապատրաստության մեջ: Այժմ նրանք տնային կալանք կկրեն:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ խափանման միջոց կիրառվում է, երբ առկա է վարույթին խոչընդոտելու, փախուստի և նոր հանցանք կատարելու հիմք:
Միհրան Մախսուդյանի և Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխելը արդյոք չի՞ խոսումայն մասին, որ նրանց ներկայացված մեղադրանքը փաստական ամուր հենքից զուրկ է հարցին, փաստաբանը պատասխանեց․«Խնդիրը հետևյալն է, այս անձինք մեղադրվում են ոչնչի մեջ և փաստենք` մենք ուրախանում ենք, որ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ դասական բանտային կալանքի փոխարեն: Այսինքն, այն աստիճան են բթացրել մեր զգացմունքները, որ մենք համաձայնվում ենք, որ ոչինչ չարած մարդը կարող է լինել տնային կալանքի տակ և մենք դա համարենք նորմալ և ուրախանանք այդ որոշումը լսելով: Դրա լավագուն ցուցիչը բոլորիս ցնծությունն էր դատարանում, երբ լսեցինք Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է: Այսինքն, սա է խնդիրը»,-ասաց Կոչուբաևը:
Միայն մեղադրանքով պետք չի առաջնորդվել, որովհետև այդ մարդիկ ի վերջո ոչինչ չեն կատարել և դատարանը  հետքայլ չի արել այս որոշմամբ․«Ես սա հետքայլ չէի բնորոշի, այլ ընդամենը դատավորների սանձարձակության level-ի մեջ է այս հարցը գտնվում՝ մարդուն տոտալ զրկել ամեն ինչից, թե մասնակից զրկել ամեն ինչից: Եվ չեմ կարծում, թե սա կարող ենք համարել լիարժեք արդարադատություն, որ ոչինչ չարած մարդու նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով»:

Ստեղծված իրավա-քաղաքական կոնյուկտուրան անպայման պետք է հաշվի առնվի քաղաքական գործերով և սա հաղթանակի և երազանքի նման մի բան է, նկատում է Կոչուբաևը:

«Ինչ վերաբերվում է գործին, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում դատարանները՝ լինի առաջին ատյանը կամ Վերաքննիչ կգնա ֆիլտրացիայի, մեծ մասին ազատ կարձակեն, որովհետև, ի վերջո խնդիրը ոչ թե այդ անձինք էին, այլ Բագրատ Սրբազանը: Այսինքն, այստեղ լուծվում է բացառապես Բագրատ Սրբազանի հարցը, ոչ Մախսուդյանի, և ոչ Դավիթ Գալստյանի: Այդ մարդիկ ընդամենը այդ դատավարության մեջ հայտնվել են Սրբազանի գաղափարները կիսելու համար և ոչ թե ահաբեկչություն կատարելու կամ առավել ևս իշխանազավթման փորձ անելու համար»,-եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image