Երբ մարդը կանխատեսելի է, ունի հստակ սկզբունքներ ու չափանիշներ, ինչ-որ գաղափարների կրող է, հեշտ է նման մարդու հետ շփվելը, աշխատելը, քանի որ միշտ կարող ես կանխատեսել` ինչ կարող է նաեւ անել տարբեր իրավիճակներում, ինչ սպասել նրանից, ինչպես հետը հարաբերվել: Երբ մարդը չունի սկզբունքներ ու կարմիր գծեր, կարծիքն անընդհատ փոխում է, կայուն չէ, կանխատեսելի չէ, նրա հետ անտանելի է դառնում ապրելը եւ ընկերություն անելը, բայց հատկապես` նրա ղեկավարության ներքո աշխատելը: Ո՞վ կարող է թվարկել մի քանի սկզբունք ու չափանիշ, գաղափարական հենք, քաղաքական կողմնորոշում, որը կրում է Նիկոլ Փաշինյանը: Չկան այդպիսիք: Միայն այն մարդկանց երկար ցանկը, ում հետ նա այս տարիներին համագործակցել է, հետո` թիրախավորել, ում պաշտոն է տվել, ապա պաշտոնից զրկել, ում գովաբանել է, պարգեւատրել, հետո` մերժել, խոսում է այն մասին, որ մարդն անգամ իր համակրանքներում ու հակակրանքներում կայուն չէ: Մի բանում է կայուն` իշխանությունը պահելու հաստատակամության մեջ: Տեսեք` 2018-ին նա կոալիցիա կազմեց Գագիկ Ծառուկյանի եւ Դաշնակցության հետ, պաշտոններ տվեց նրանց, իսկ երբ ոտքը մի քիչ պնդացավ, կոալիցիան քանդեց, պաշտոնները ձեռքներից առավ ու ... սկսեց հալածել: Քրեական գործեր հարուցվեցին ե՛ւ Ծառուկյանի, ե՛ւ ՀՅԴ անդամների նկատմամբ: Մինչեւ 2020 թիվը Ալիեւին եւ հետխորհրդային լիդերներին արհամարհում էր, համարում ոչ ժողովրդավար, 20-ից հետո ռեւերանսներ է անում Ալիեւին, Էրդողանին, նաեւ` Պուտինին ուղղված, քանի որ իր «գահը» նաեւ նրանցից է կախված: Երբ հարմար էր, Գարեգին Բ-ի օրհնությունն էր խնդրում, հիմա հանկարծ պարզեց, որ կաթողիկոսն արժանի չէ Վեհափառի աթոռին, իսկ «Բենթլի Սամոն», որի դեմ հարյուրավոր հոդվածներ է տպագրել, պատվարժան մարդ է:
Քաղաքականություն
Հեղհեղուկ ու վտանգավոր
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯