Հասարակություն

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր, ազգային ժառանգությանն ու սրբություններին, ինչպես նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս դժվարին օրերին։

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար` առավել զորացած վերադառնալու իրենց համայնք և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։

Լրահոս

Ամենաընթերցված

Լույս չի լինի հուլիսի 27-ին

Լույս չի լինի հուլիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image