Այսօր «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալիա Ռոտենբերգ-Արզաքանցյանը:
Նա ճգնում էր հնարավորինս անթերի կարդալ իր առջև դրված հայերեն տեքստը, սակայն որոշ բառեր արտաբերելիս դժվարություններ էր ունենում: Եւ ամեն անգամ, երբ որևէ դժվար արտասանվող բառ կարողանում էր հաղթահարել և հնարավորինս ընկալելի արտաբերել, դա արժանանում էր դահլիճի ոգևորիչ ծափահարություններին, ինքն էլ դրանցից ավելի էր ոգեևորվում և հաղթական ժեստերով ինքն իրեն գոտեպնդում: Ամուսինն էլ` Տիգրան Արզաքանցյանը, կողքից հետևում էր կնոջ նվաճումներին ու քթի տակ ժպտում:
Մանրամասն` տեսանյութում