Հասարակություն

Գժոտը եւ «կեցցե հեծանիվը» ակումբը

Գժոտը եւ «կեցցե հեծանիվը» ակումբը

Նիկոլ Փաշինյանն իր լայվերից մեկում, բազմաթիվ հեծանվորդների ֆոնին, մի այսպիսի արտահայտություն թույլ տվեց՝ «Կեցցե հեծանիվը» ակումբը: Բայց կա՞, արդյոք, այդպիսի ակումբ՝ ակումբի կանոնադրությամբ, ղեկավարով-բանով: Արդարադատության կամ ԿԳՄՍ նախարարությունների որեւէ մատյանում կա՞ նման գրանցում՝ «Կեցցե հեծանիվը» ակումբ: Ավելին ասեմ․ եթե դա շահույթ հետապնդող «կազմակերպություն» է, պետք է գրանցված լինի նաեւ ՊԵԿ-ում, այսինքն՝ պետք է գործի հարկային դաշտում, ինչպես մյուս կազմակերպությունները: Փաշինյան, այս հարցերը քեզ են ուղղված՝ որպես «Կեցցե հեծանիվը» ակումբի «հիմնադիր նախագահ»: Իմացել եմ՝ լրջագույն գումարներ եք ծախսում այդ հեծանվավազքերի վրա՝ սուրճ, ջուր, հեծանիվ, հանդերձանք, տեղաշարժվող զուգարաններ, զուգարանի թուղթ… Հետներդ էլ այդքան լրագրող եք ման տալիս՝ մի փոր հաց, մի բաժակ արաղ: Էդ պահպանակ, թե պահապան զորախմբերի մասին էլ չեմ խոսում, որ բերված են առաջին պատրաստության ու ամեն միջոցառման համար հավելավճարներ ու բենզինի լրացուցիչ պորցիաներ են ստանում: Էդ փողերն ո՞վ է տալիս, «Կեցցե հեծանիվը» ակո՞ւմբը: Եվ կամ՝ այդ ի՞նչ ակումբ է, որտեղ տղամարդիկ ու կանայք, երեխաները դեռ չքնած, կիսամերկ շրջում են մայրուղիների վրա, հայտնվում էկրաններին, լազվում, խունջիկ-մունջիկ գալիս: Ես կադրեր եմ տեսել, որոնցում մի տղամարդ հետեւից մոտենում է կին հեծանվորդին ու «ձեռ-մեռ» գցում: Էդ կինն էլ, թե՝ վա՜ա՜յ, մի հատ նախապատրաստեիր, նոր… Ու ես արդեն չգիտեմ, թե ձեր ակումբում դուք հիմնականում ինչով եք զբաղված: Խայտառակություն…

ՔՊ-ի նախընտրական քաղաքական պլատֆորմում հեծանիվի, առավել եւս՝ «Կեցցե հեծանիվը» ակումբ հիմնելու մասին որեւէ խոսք չկա: Այսինքն, այս հարցում էլ եք խաբել ձեր ընտրողին: Լուրջ-լուրջ բաներ եք գրել պլատֆորմում, բայց այսպիսի հիմարություններով եք զբաղված այսօր: Գնայիք ոչխար պահեիք դրա փոխարեն: Ահավասիկ, պլատֆորմում գրել եք, որ նոր թափ եք հաղորդելու գյուղատնտեսությանը: Ո՞ւր է: Ամբողջ Ծիլքարում մի հովիվ չեն գտնում, որ ոչխարաբուծություն զարգացնեն: Ո՞վ է մեղավոր, Ծիլքարի գյուղապե՞տը: Նիկոլ, մինչեւ քո գալը Հայաստանում հովվի պակաս չի եղել, ոչխարաբուծությունն էլ այնքան զարգացած էր, որ նույնիսկ արտահանում էինք: Չասեմ՝ թիվ մեկ մեղավոր, բայց թիվ մեկ պատասխանատուն դո՞ւ չես՝ ոչխարաբուծության ոլորտում ստեղծված այս ապուշ վիճակի: Դու ամեն ինչ կբստրես, միայն թե պլստաս, չէ՞: Վաղն էլ կասես՝ ոչխարն է մեղավոր, որ ոչխարաբուծությունը չի զարգանում: Մի մարդուց, որ արթուն ժամանակ խոսում է, քնած ժամանակ խոսում է, Ֆեյսբուքով խոսում է, Ինստագրամով խոսում է, Վայբերով խոսում է, Հ1-ով խոսում է, ամեն ինչ սպասելի է: Փոքր ժամանակ ինձ սովորեցրել են, որ ասողին լսող է պետք: Բայց սա այդ դեպքը չէ, Նիկոլ: Շատախոսին ոչ թե լսող, այլ պարապ ականջ է պետք: Ահա թե ինչու մարդիկ քեզ այլեւս չեն լսում: Անտանելի դարձած ձայնդ էլ մի կողմ թողնենք՝ ասածներիդ մեջ բան չկա, գործից չես խոսում, թիրախից չես խոսում, պատճառներից չես խոսում: Դու արձանագրողի դերում ես ընդամենը, այն էլ՝ վատ արձանագրողի: Այն, ինչի մասին խոսում ես, մարդիկ քեզնից ավելի լավ գիտեն, որովհետեւ սեփական մաշկի վրա են զգում քո իշխանության բերած բոլոր չարչարանքները:

Այս ամենի մեջ, այդուհանդերձ, մի լավ բան կա, Նիկոլ: Այն, որ դու այլեւս քաղաքականությամբ չես զբաղվում, դա արդեն լավ է: Վստահաբար՝ «հեծանիվ կլուբի» նախագահն ավելի անշառ գործ է, քան քաղաքականությունը… Ամբողջ օրը կեղտի ու փոշու մեջ՝ Ալիեւին պատասխանիր, Պուտինին տեղը դիր, Զախարովայի բերանը փակիր, Լավրովին քրֆի… Բա քեզ պետք ա՞: Բա քո տանձի՞ն ա՝ միջանցք կտան, չեն տա: Կարեւորն այն է, որ անխափան գործի քո կենսաբանական միջանցքը: Ուրիշ բան չմտածես, ես ականջներիդ միջեւ ընկած միջանցքի մասին եմ խոսում, էն, որ մի ականջից մտնում է, մյուսից՝ դուրս գալիս: Այսինքն, ջերմ-անտարբեր վերաբերմունք պետք է ցուցաբերել քաղաքականությանը եւ ակտիվորեն զբաղվել սիրած գործերով: Զորօրինակ՝ հեծանիվ քշել, տռուսիկով ֆռֆռալ հանրային վայրերում, ոչխարների վրա ջղայնանալ, կառավարության նիստերը վերածել խեղկատակության, ու բազմաթիվ նման բաներ:

Ասում են՝ երբ դու չես զբաղվում աշխարհաքաղաքականությամբ, աշխարհաքաղաքականությունն է զբաղվում քեզնով՝ քո երկրով ու ժողովրդով: Կպոկեն, կձեւեն երկիրդ, ժողովրդիդ ցիրուցան կանեն, հետո էլ ՄԱԿ-ում կզեկուցեն, որ ամբողջ Հայաստանում մի հովիվ չկար, որ անտեր արոտներին ու հոտին տիրություն աներ, բա մեզ այդպիսի դժգույն ու դժբախտ երկիր պե՞տք է: Ու կպրծնենք, Նիկոլ, գլխից էլ, գլխացավից էլ, ավելի ստույգ՝ քեզնից էլ, քո հիմարություններից էլ:

ՀԳ. «Գիժ» եւ «սայլուգ» բառերը գրեթե նույն նշանակությունն ունեն: Գրեթե նույն: Ավելի պարզ ասած՝ գիժը դեռ պետք է որոշակի «զարգացումներ», ստադիաներ անցնի, որ կոչվի սայլուգ: Որպես միջանկյալ ստադիաներ՝ կարող են գործածվել «գժուկ» եւ «գժոտ» բառերը: 2018 թվին դու «գիժ» էիր, Նիկոլ: Հետո քեզ «գժուկ» էին ասում: Իսկ երբ դու պարտվեցիր 44-օրյա պատերազմում, խաբեությամբ վերընտրվեցիր, տապալեցիր խաղաղության գործընթացը, զիջեցիր Հայաստանի սուվերենությունն ու սկսեցիր հեծանիվ քշել, թեւակոխեցիր «գժոտի» ստադիան: Այդ ստադիայից մինչեւ «սայլուգ» մեկ քայլ է ընդամենը: Տես՝ այդ քայլը չանես, Նիկոլ: Մարդավարի հեռացիր, որ չանես:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image