Քաղաքականություն

Ինչո՞ւ ընդդիմադիրների մի մասը չի մասնակցում իրենց իսկ հրավիրած փակ նիստին

Ինչո՞ւ ընդդիմադիրների  մի մասը չի մասնակցում իրենց իսկ հրավիրած փակ նիստին

Այս պահին Ազգային ժողովում հերթական փակ նիստն է ընթանում: Այս անգամ ոչ թե Սեյրան Օհանյանի դեմ միջնորդության թեմայով, այլ բանակում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է, որը նախաձեռնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Ուշագրավ է, սակայն, որ նույն խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր, այդ թվում` խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չեն մասնակցում իրենց հրավիրած նիստին:

Պատճառն այն է, որ նրանք չունեն գաղտնի հարցերին ծանոթանալու թույլտվություն, դրա համար էլ նրանց մուտքը դահլիճ արգելվել է: Բայց եթե, օրինակ, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին, Արթուր Սարգսյանին չեն տվել այդ թույլտվությունը` պատճառաբանելով, թե նրանց դեմ քրգործեր կան հարուցված, ապա մյուսները, օրինակ` Ասպրամ Կրպեյանը, Արգիշտի Առաքելյանը և այլք իրենք չեն դիմել այդ գաղտնիության հասանելիություն ստանալու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image