Տիկին դատախազ, տիկին ՆԳ նախարար, տիկին ՄԻՊ, տիկին արդարադատության նախարար, խնդրում եմ ուշադիր կարդալ սույն նախնական ցուցմունքը, որ հետո իմ փոխարեն անմեղ մարդկանց հետեւից չընկնեք ու բանտերը չլցնեք: Նշեմ, որ այս ցուցմունքը նախնական է կոչվում զուտ ժամանակագրության տեսանկյունից: Այն երբեք չի փոխվելու եւ չի լրացվելու իմ կողմից: Այնպես որ՝ քննիչներն էլ թող ավելորդ ժամանակ չվատնեն ինձ վրա՝ հարցաքննությամբ ինչ-որ բաներ կորզելու նպատակով:
Արդ, ուրեմն, իմացեք բոլորդ… Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե որոշեմ մի վնաս տալ Նիկոլին, ապա դա տեղի կունենա Վաղարշապատի կենտրոնական հրապարակում՝ «մեծ հավաքի» օրը, որ կորոշի անձամբ Նիկոլը: Պատճառների մասին ինձ մի հարցրեք: Դրանք պարզորոշ շարադրված են ԱԺ ամբիոնից այս թեմայով նրա արած սատանայական հայտարարությունների մեջ: Իսկ ես ընդամենը շարքային հայ քրիստոնյա եմ, որ համապատասխան վախենում է սատանաներից եւ սատանա տեսնելիս կորցնում է ինքնատիրապետումը: Կարճ ասած՝ հնարավոր է վնաս տամ «մի ուրիշ կարգի»:
Այսքանն ընդունեք որպես նախաբան, իսկ ես անցնեմ բուն ասելիքիս:
Ինչո՞ւ հենց «մեծ հավաքի» օրը եւ ոչ թե մի պատահական օր, երբ հավաք չկա: Բացատրեմ: Նախ՝ ես չեմ հավատում, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակում այդպիսի հավաք տեղի կունենա: ԱԱԾ-ն սատանային արդեն զեկուցել է, որ հանկարծ չփորձի Վաղարշապատի շրջակայքում երեւալ, քանզի եկեղեցականներն ու հայ քրիստոնյաները սաստիկ գրգռված են ու վճռականությամբ լի՝ սատանայի յոթն ու քառսունքը մի տեղ անելու: Մեղա քեզ, Տեր, առաջին անգամ եմ լսում, որ ԱԱԾ-ն սատանային բռնելու փոխարեն խորհուրդ տա նրան: Բայց դե՝ սա է մեր իրականությունը: Այնպես որ՝ սատանայի հետագա բոլոր քայլերը պայմանավորված են լինելու այդ նույն սատանայի հանդգնությամբ ու այն հանգամանքով՝ սատանան վախից տակը լցնո՞ւմ է, թե՞ ոչ: Սատանայի ամոթ-աբուռի մասին խոսք չկա այստեղ: Ամեն ինչ որոշում են «բեզբաշեննի» հանդգնությունն ու սրբությունների հանդեպ ունեցած վախերը:
Մյուս կողմից էլ՝ ես չեմ կարծում, որ Հայաստանում այնքան մարդ Աստվածաշունչ կարդացած կլինի կամ աղոթել կիմանա, որ հավաքը մեծ ստացվի: Սատանան շատ լավ է հասկանում դա եւ ԱԺ ամբիոնից հրավեր է տալիս «ապագա» միտինգավորներին, թե մյուսները կարող են միանալ հավաքին, որտեղ լինելու են Աստվածաշունչն «անգիր իմացող» եւ աղոթել «կարողացող» իր նման սատանաները: Հետեւը քորելով ասում է՝ սա քաղաքական հավաք չէ, հոգեւոր հավաք է, Եկեղեցու փրկության հավաք է, իսկ որպեսզի Եկեղեցին փրկվի, Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա: Բա խնդալու չի՞… Տո այ աննախադեպ սատանա, մեկը լինի՝ քեզ փրկի (Ալիեւ, Էրդողան, Պուտին, Թրամփ), դու եկել՝ 1800 տարվա եկեղեցի՞ն ես փրկում: Ումի՞ց, ինձնի՞ց, ինձ նման շարքային հայ քրիստոնյաների՞ց… Էն էլ՝ Ալլահշյուքուր Փաշազադեի հետ ձեռք-ձեռքի տվա՞ծ: Ողբամ ապաքաղաքական գլուխդ… Ու տեսնես՝ ինչո՞ւ են սատանայի այս «ապաքաղաքական» մտասեւեռումը տարփողում բացառապես ՔՊ-ի «լրջագույն» քաղաքական դեմքերը՝ սկսած ալլահի չսիրած էն մի կենդանուց:
Թե բա՝ ուրիշ տարբերակ չկա, Կաթողիկոսը պետք է գնա: Ինչո՞ւ, որովհետեւ դո՞ւ ես այդպես ուզում: Հասկացանք՝ կառավարությունը դու ես… Ի դեպ, Սահմանադրության հոդվածը, որ բերեցիր իբր դա ապացուցելու համար, ճիշտ չէր ընտրված: Այնտեղ վարչապետի մասին ավելի կոնկրետ հոդվածներ կան: Օրինակ՝ հոդված կա այն մասին, որ Եկեղեցին անկախ է պետությունից, հետեւաբար՝ նաեւ վարչապետից, եթե վարչապետը սատանա չէ: Այսինքն, քանի դեռ դու կպած ես վարչապետի աթոռին, չես կարող Եկեղեցու դեմ շարժում ու սատանայություն առաջնորդել: Խնդրեմ, հրաժարական տուր, դարձիր շարքային սատանա, հետո ինչ ուզում ես, առաջնորդիր: Այլապես ո՞ւմ հետույքով ես հայտարարում հակաեկեղեցական «մեծ հավաքի» մասին… Պետությա՞ն, պետական լծակների՞, երկու զույգ-մի կենտ պաշտոնյաների՞դ, թե՞ փալաս կառավարությանդ, որի հետ քեզ նույնացնում ես: Շա՜տ ապաքաղաքական հավաք է սպասվում, շա՜տ:
Նիկոլ Փաշինյանը, արդյոք, Էջմիածնում հոգեւոր «մեծ հավաք» կկազմակերպե՞ր, եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրան մեդալ տար 44-օրյա պատերազմում տարած «հաղթանակի», 5 հազար տղու գլուխ ուտելու, Արցախն իր ամեն ինչով Ադրբեջանին նվիրելու, Կիրանցում պատ կառուցելու, Գորիս-Կապան ճանապարհից հրաժարվելու, Տավուշի գյուղերը, Ջերմուկի բարձունքներն ու Սեւ լիճն օկուպացիայի մեջ թողնելու, Ալիեւի հետ հիմար թղթեր ստորագրելու եւ բաց հետույքին Թրամփ շալակելու համար: Չեմ կարծում: Եկեղեցին այս ամենի համար նզովել է Նիկոլին ու նրա ողջ քաղաքացիական պոռնոգրաֆիան, Եկեղեցին նրա կողքին չի լինելու նաեւ 2026-ի ընտրություններին… Եվ սատանան, ահա, գործի է անցել՝ Եկեղեցու հետ իր հաշիվները քաղաքական եղանակով լուծելու համար:
Եվ վերջում եւս մեկ անգամ հիշեցնեմ նախնական ցուցմունքս. «Ես ընդամենը շարքային հայ քրիստոնյա եմ, որ համապատասխան վախենում է սատանաներից, իսկ սատանա տեսնելիս կորցնում է ինքնատիրապետումը: Կարճ ասած՝ վնաս կտամ «մի ուրիշ կարգի»: Խոստանում եմ՝ նրա ապագան հենց «մեծ հավաքի» օրը կգա: