Ժամանց

Լեգենդար սերիալը վերադառնում է․ նորություններ հայտնի խուզարկու Էրքյուլ Պուարոյից

Լեգենդար սերիալը վերադառնում է․ նորություններ հայտնի խուզարկու Էրքյուլ Պուարոյից

Պատկերացրեք մի պահ՝ 1930-ական թվականների Լոնդոնը, որտեղ կատարվում են մեկը մյուսից առեղծվածային հանցագործություններ՝ սպանություններ, կողոպուտներ, առեւանգումներ։ Ու բելգիացի մի խուզարկու, որի արտաքինը եւ անունը «մառախլապատ Ալբիոնի» շատ զավակների մոտ կարող էր առաջացնել զուտ անգլիական զուսպ եւ տարակուսած ժպիտ, բացահայտում է նույնիսկ ամենից մանրակրկիտ ու իդեալական ձեւով կազմակերպված հանցագործությունները՝ «ճշամրտությունը ջրի երես հանելով»։ Նրա անունը Էրքյուլ Պուարո է ու համաշխարհային գրականության այս անզգուշական հերոսը ստեղծվել է անգլիացի աշխարհահռչակ գրող Ագաթա Քրիստիի կողմից։

Նրա վեպերի էկրանավորումը 24 տարի շարունակ՝ 1989 թվականից մինչեւ 2013 թվական «էկրանի մոտ լարված պահել է» 70 միլիոն մարդու, ովքեր դիտել են աննկուն խուզարկուի մասին ֆիլամաշարը ամբողջ աշխարհում։ Ու հատկապես պետք է նկատել, որ ճիշտ ու ճիշտ «տարեց Ագաթայի» գրչից թռած էր գլխավոր հերոսի դերակատար Դեւիդ Սուշեի մարմնավորած Պուարոն։ Դա պարզապես դետեկտիվ սերիալ չէր, այլ մշակութային ուղենիշ, որն իր մեջ համատեղում էր ար-դեկոյի էլեգանտույունն ու անհավանական դեդուկտիվությունը։ Արդյունքում՝ միայն 14 «ԲԱՖՏԱ» է սերիալի ստացել, իսկ մնացած մրցանակների մասին խոսել նույնիսկ չարժե։ 2014 թվականին Սուշեի կողմից բեմականացված «Վարագույր․ Պուարոյի վերջին գործը» ներկայացումից հետո, 2024 թվականին Ագաթա Քրիստիին նվիրված փառատոնի ժամանակ նորից հայտարարվեց, որ Պուարոն վերադառնալու է։ Այս տարի՝ 2026 թվականին էկրան է բարձրանալու 14-րդ սեզոնը լեգենդար այդ սերիալի։ Շատ բան հայտնի չէ, թեեւ, սակայն մասնագետները նկատում են, որ նոր նախագծում վեց ֆիլմ է լինելու, որտեղ խիզախորեն համադրված են լինելու «բնօրինակային ոսկեդարն» ու ժամանակակից հայացնքները։ Ռեժիսորը լինելու է Սարա Ֆելփսը։ Նախագիծն ունենալու է 25 միլիոն դոլարանոց բյուջե։ Յուրաքանչյուր սերիան տեւելու է 90 րոպե։ Շարքն ունի իր կարգախոսը՝ «Ճշմարտությունը հայելի է եւ էրքյուլը տեսնում է ամեն բան»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image