Մշակույթ

Նրան կարդում ու դիտում են Պապերն ու այաթոլլաները

Նրան կարդում ու դիտում են Պապերն ու այաթոլլաները

Ռուս դասական գրականության այս հեղինակին կարդացել են հանգուցյալ Ֆրանցիսկոս պապն ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Նա ռուսական ինքնության ճանաչման հենասյուներից մեկն է, հանրագիտարանային հեղինակ։ Խոսքը Ֆյոդոր Դոստոեւսկու մասին է։ Նրա գործերը բավականին շատ էկրանավորվել են, բեմադրվել։

Դեռեւս 1909-ին առաջին անգամ արվել ֆիլմ են նկարել Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» գործի հիման վրա՝ Գերմանիայում։ 1910-ին «Ապուշի» հիման վրա Ռուսաստանում 15 րոպեանոց ֆիլմ է նկարահանվել։ 1915-ին Ռուսաստանում էկրանավորվում է «Կարամազով եղբայրները»՝ 15 րոպեանոց ժապավենով։ Հաջորդիվ Յակով Պրոտազանովի «Նիկոլայ Ստավրոգինն» էր՝ «Դեւերը» վեպի մոտիվներով։ Ցարական Ռուսաստանի կործանումն ու դրան հետեւած խորհրդային կարգերի հաստատումը Դոստոեւսկուն որոշ ժամանակով «մղում են երկրորդ պլան», բոլշեւիկյան գաղափարախոսության պատճառով։ Սակայն ռուսական էմիգրացիայի շրջանակներում այն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։
Ֆրանսիայում, 1931 թվին ռուս էմիգրանտ Ֆյոդոր Օցեպն էկրանավորում է «Կարամազով եղբայրները»։

1932-ին արդեն Խորհրդային Միությունում Դոստոեւսկին, կարելի է ասել, «վերակենդանանում է», եւ Վասիլի Ֆյոդորովն էկարանավորում է «Մեռյալների տունը»։ 1938-ին Ֆրանսիայում եւ ֆաշիստական Գերմանիայում էկրանավորվում է «Խաղամոլը»։ Նույն վեպն Իտալիայում էկրանավորում է Ջակոմո Ջենտիլոմոն՝ 1947-ին, իսկ դրանից մեկ տարի առաջ, Դոստոեւսկու ֆրանսիական էկրանավորումներից մեկում իշխան Միշկինի դերում հանդես է գալիս Ժերար Ֆիլիպը։ 20-րդ դարի 50-ական թվականներին եւս ռուս դասականին չեն մոռանում։ Ճապոնացի Ամիմա Կուրոսավան նկարահանում է «Ապուշը»` ըստ համանուն վեպի, իսկ 57-ին իտալացի Լուկինո Վիսկոնտին նկարահանում է «Սպիտակ գիշերներ» վիպակի հիման վրա կինոնկար, որտեղ գործողությունները տեղափոխվել էին իր ժամանակի իրականություն։ 58-ին ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Բրուքսը «Կարամազով եղբայրները» վերածում է քրեական մարտաֆիլմի՝ հեփի-էնդով։

50-ականների կեսերին Դոստոեւսկին վերստին վերադառնում է խորհրդային մշակույթ՝ խորհրդային ընկալումների ադապտացիայով։ Ի հայտ է գալիս արդեն խորհրդային «Ապուշը»՝ Յուրի Յակովլեւի գլխավոր դերակատարմամբ։ Ռեժիսորն էր Իվան Պիրյեւը։ 59-ին նույն ռեժիսորը նկարահանում է «Սպիտակ գիշերները»։ 60-ականների վերջին նա սկսում է «Կարամազով եղբայրների» խորհրդային տարբերակի նկարահանումները, սակայն նրա վաղաժամ մահն աշխատանքը թողնում է կիսատ, եւ այն ավարտում են Կիրիլ Լավրովն ու Միխայիլ Ուլյանովը։ 60-ականներին եւ հաջորդ տասնամյակներին, մինչեւ խորհրդային կայսրության փլուզումը, Դոստոեւսկուն անդրադարձել են Կոնստանտին Վոինովը, Լեւ Կուլիջանովը, Եվգենի Տաշկովը, Անջեյ Վայդան եւ այլք։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image