Այլ

Սպառված ղեկավար, որ կրակում է վերջին փամփուշտը

Սպառված ղեկավար, որ կրակում է վերջին փամփուշտը

Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ անվանարկված եպիսկոպոսների հետ կեղծ պատարագի գնալը համընդհանուր անվստահություն ու վրդովմունք է առաջացնելու։ Իհարկե, գիտեր ու բոլորից լավ գիտեր։ Բայց ինչու՞  նման քայլի գնաց։ Այս հարցը կարողէ թվալ երկրորդական, բայց հենց այստեղ է նստած Փաշինյանի  վարքի հոգեբանական կոդը։ Մարդիկ անընդհատ հարցնում են՝ եթե ուզում էր Եկեղեցում բարեփոխում անել, ինչու՞ դա պիտի աներ Կճոյանի կամ նման մեկի միջոցով։ Չէ՞ որ պարզ է՝ հանրությունը չի հավատա ո՛չ իր «բարեփոխմանը», ո՛չ էլ այն մարդկանց «ֆասոններին», ովքեր վաղուց են կորցրել վստահությունը։ Հենց այստեղ է բացվում Փաշինյանի իրական հոգեբանական շերտը։ Ձեր առաջ կանգնած չէ բարեփոխիչ, այլ սպառված ղեկավար, որը կրակում է վերջին փամփուշտը։ Փաշինյանը չի փորձում ինքն իրեն բարձրացնել հանրության աչքում, նա փորձում է մյուսին ցածրացնել այնքան, որ ինքն  արդեն բարձր թվա դրա ֆոնին։ Նա զբաղված է ոչ թե կառուցելով, այլ կարող ուժերին նվաստացնելով, վարկաբեկելով, քանդելով։ Իրեն պահում է մարդու պես, որը գիտի, որ վարկանիշային առումով արդեն «պրծած է», և մնացել է միայն մեկ ռազմավարություն՝ սյուները կոտրել, որ ինքն ամենաբարձր կետը մնա ավերակների մեջ։

Աշխատում է ֆիքսված մարտավարությամբ, որպեսզի կոտրի  պետական  ինստիտուտները, պետականության պահպանման սյուները։  Նույն մեխանիզմը կիրառվել է բանակի, ԱԱԾ-ի, ակադեմիայի, դատարանների, կրթության , դիվանագիտության, պատմական սիմվոլների նկատմամբ։ Նա իր կողքին չի ուզում տեսնել ուժեղ, ընդունելի, արժանապատիվ դեմքեր․ ուժեղը նրան սպառնում է, թույլը՝ ծառայում։ Նա գործի է դրել մանիպուլյացիոն լոգիկա՝ «Ես չեմ ընկնում, ես իջեցնում եմ մյուսին»։ Սա հոգեբանական պաշտպանության ուժեղ մեխանիզմ է։ Ուշադիր հետևեք նրա ութ տարիների գործունեությանը և կտեսնեք, որ նա բարձր սիմվոլների արժեքականությունը հասցրել է զրոյի։ Եվ հիմա՝ ամենակարևոր հարցը. ինչու՞ հենց Կճոյանի նմաններին ընտրեց։

Նա գործում է այս տրամաբանությամբ․ «Թող ժողովուրդն ասի՝ Եկեղեցին է փտած, ես ընդամենը բացահայտեցի»։ Վարկաբեկվածներին օգտագործելը նրան թույլ է տալիս ասելու․ «Ահա ինչպիսին են ձեր հոգևորականները», «Տեսեք՝ ում  եք պաշտպանում», «Սրանք են ձեր սրբերը»։ Սա ինստիտուտի  զրոյացում է։ 

Այսքանից հետո մտածել, որ ինքը  բարեփոխում է Եկեղեցին, ուղղակի զավեշտ է։ Ինքը ֆեյք   Եկեղեցի  է ստեղծում՝ բուն Եկեղեցին զրոյացնելու համար։ Այդ ֆեյք Եկեղեցին ու նրա ճակատագիրը նրան չի հետաքրքրում։ Նա մարտահրավեր է նետում Եկեղեցու ազդեցիկ, հարգված, սրբացված դեմքերին՝ վարկաբեկված դեմքերին հանելով նրանց դեմ։ Նա խաղում է միլիոնավոր հավատացյալ մարդկանց սուրբ զգացումների վրա՝ սա է ձեր Եկեղեցին։ Ու թե ինչ հոգեկան վնաս է պատճառում այդ մարդկանց, ինչպես է ավերում նրանց հոգին, դա նրա համար ոչի՜նչ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image