Հասարակություն

Ինչով էր տարբերվում Գյումրիում Սրբազանի հանրահավաքը, ինչ տվեց այն

Ինչով էր տարբերվում Գյումրիում Սրբազանի հանրահավաքը, ինչ տվեց այն

Չնայած այն, որ Բագրատ Սրբազանի այցը Գյումրի ենթարկվեց մի շարք փորձությունների, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ տպավորիչ էր։ Սրբազանին Գյումրին ակնկալիքով եւ ջերմ ընդունեց։ Այլ հարց է, թե այդ ակնկալիքները որքանով արդարացան, բայց այն, որ երեկոյան թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, խոսուն էր։ Գյումրեցիների պնդմամբ, թատերական հրապարակը բազմամարդ լինելու դեպքում՝ 30 հզ-ից ավել քաղաքացի է գիրկը առնում։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատերը համեմատում են 1988-ի արցախյան շարժման, ոմանք էլ 2018թ-ի իշխանափոխության օրերի հետ։

«Տեսանք, որ Սրբազանն ունի մեծ աջակցություն, ողջ քաղաքում հանդիպումները որքան ջերմ ու լավ անցան։Տեսանք, որ հասարակությունը ինչքան դրական է տրամադրված՝ դեպի փոփոխությունները, այս իշխանություններին հեռացման համար քաղաքում կա կոնսենսուս՝ հասարակության ողջ շերտն է այս շարժմանը աջակցում, քանի որ քաղաքական չէ։ Տարբերվում էր, որ չկային անձիք, ովքեր երբևէ իշխանության միտում են ունեցել, ասեմ, որ շարժումը մեծ հաջողություն ունի Գյումրիում եւ ունենալու է, քանի որ կա համախմբում հայ առաքելական եկեղեցու շուրջ՝ հայրենիքը փրկելու համար »,- «Հրապարակ»-ին կարծիք հայտնեց Շիրակի մարզի ՀՀԿ ներկայացուցիչ, Գյումրի համայնքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։

Գյումրեցի մանկավարժ-պատմաբան Արմեն Մելքոնյանն էլ համոզմունք է հայտնում, որ այս պայքարը հաջողության հասնելու է․«Շարժումը մաքուր է, ընթանում է իր բնական հունով, բայց միևնույն ժամանակ , որպես գործընթացին հետևող անձ՝ ես կոչ կանեի, որ պայքարը միայն ժողովրդական ճնշմամբ չսահմանափակվի, այլ քաղաքական դաշտում ևս պետք է սկսել լուրջ գործընթացներ, որը կբերի իշխանափոխության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության ճանապարհով։ Տեսնում ենք այս օրերին քաղաքական հայտարարություններ՝ մինչև մյուսը ամբիոնին չլինի ես տեղիցս չեմ շարժվի, կամ հակառակը, սրանք բոլորը կեղծ թեզեր են, եւ այն բոլոր քաղաքացիները, որ դեռևս տարակուսում են, ասեմ, որ պետք չէ առաջնորդվել այդ թեզերով, որը ձեռնտու է միայն օրվա իշխանությանն ու մեր թշնամիներին ։Իշխանափոխության պետք է հասնենք քաղաքական եւ ժողովրդական պայքարի օգնությամբ, վարչապետի թեկնածուն, այո, Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Շարժումը հասունանում է, ես մարման միտում չեմ տեսնում, բայց նորից եմ ասում՝ սրան զուգահեռ քաղաքական ուժերի, դիալոգի, համախմբան, կազմավորման անհրաժեշտություն եմ տեսնում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ անդրադառնալով նաև եկեղեցու դերին։

«Եկեղեցու՝ շարժմանը առաջնորդելու թեզին եմ ուզում անդրադառնալ։ Մեր պատության մեջ եկեղեցին բազմաթիվ անգամ է առաջնորդել ազատագրական պայքարը, բազմաթիվ են հոգևորականների անունները տարբեր ժամանակաշրջաններում, միայն այն, որ ռազմական պայքարի, ֆիզիկական գոյությունը ապահովելու համար դիմադրության հորդորողը, եւ եվրոպական դիվանագիտությունից ու Արևմուտքից հրաժարվողը հենց եկեղեցական գործիչ էր՝ Մկրտիչ Խրիմյանը, եւ հենց այդ պատճառով հայդուկային շարժում ծավալվեց։ Առաջին Հանրապետության ստեղծմանը նորից հոգևորական էր՝ Գևորգ 5-րդ կաթողիկոսը»։

Մեկ անգամ ևս անդրադառնալով Սրբազան շարժմանը, Արմեն Մելքոնյանը ասաց․

«Այս շարժումը, որ ապաքաղաքական է, նույնպես հաջողությամբ պսակվելու ելք ունի։ Ինչ վերաբերում է երաշխիքներին, օրինակ մարդիկ կան, որ ասում են, թե հրաժարվեցինք այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունից, Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Ադրբեջանը խոսում է սեփական ժողովրդի տրամադրությունները բավարարելու, նրանց աչքին հզոր երևալու համար, մինչդեռ, երբ տեսնի, որ դու պատրաստ չես զիջելու, պատրաստ ես պայքարելու, բնականաբար, չի կարողանալու բավարարել ցանկությունները։ Եվ վերջապես, ամենակարևորը՝ այսօր գոյության խնդիր է, քանի որ կա չգոյության, ոչնչացման տանող կառավարություն, եւ կա ժողովուրդ, որ գիտակցում է՝ որտեղից է ելել եւ պատրաստ է պայքարելու իր ծագման, արժեքների, կրոնի, հայրենիքի համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image